Եթե 25-28 օր տեղումներ չեն լինում, կառավարությունը պարտավոր է հայտարարել երաշտի ժամանակաշրջան. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը եղել է Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, ասում է՝ երաշտ է, բայց հույս ունի, որ առաջիկա մի քանի օրը տեղումներ կլինեն, ու ֆերմերների հոգսը կթեթևանա:

«Եթե 25-28 օր տեղումներ չեն լինում, կառավարությունը պարտավոր է հայտարարել երաշտի ժամանակաշրջան ու գյուղացուն համապատասխան օգնություն ցույց տալ: Մեր ջրամբարները պետք է լեփ-լեցուն լինեն, ինչո՞վ են զբաղված: Գյուղնախարարությունը փակելուց հետո գյուղացուն խաբում են: Հացազգիների լուրջ կորուստ ունենք. գարու, ցորենի, ինչպես նաև կարտոֆիլի: Շիրակի մարզում բերքի մոտ 40 տոկոսը չորացել է, իսկ սրանք էշի ականջում քնած են: Ջրային կոմիտեն այսօր ո՞վ է ղեկավարում, ի՞նչ մասնագետ է: Պարոն վարչապետ, որ աշխատանքի ես դրել, հաշվի առե՞լ ես, թե այդ մարդն ինչ մասնագետ է: Վարդենիսում էլ թուրք զինվորականների կողմից անասնագողության լուրջ խնդիր ունենք: Իմ հաշվարկով` մոտ 250 գլուխ անասունի կորուստ ունենք»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Տեսանյութեր

Լրահոս