ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը

ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։
/ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն/

Հարգելի պարոն Մարգարյան,

Ձեր վարույթում է գտնվում թիվ 62210621 քրեական գործը։

Գիտակցելով հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ քննության կարևորությունը, կարևորելով գործի բոլոր հանգամանքների բացահայտումը և դրա իրականացումը բացառապես իրավունքի գերակայության շրջանակներում, հաշվի առնելով Արմեն Գերասիմի Չարչյանի մեծ վաստակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում, բժշկական ոլորտում արձանագրած աննախադեպ հաջողությունները, այդ թվում մարդկանց բժշկական օգնության և սպասարկման ստանալու տեսանկյունից, նրա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի կոչումը, անբասիր կենսագրությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արմեն Չարչյանի վերաբերյալ հայտարարությունը և այն հանգամանքը, որ ներկայումս Արմեն Չարչյանի մոտ առկա են առողջական խնդիրներ՝

երաշխավորում եմ, որ Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարությն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք։ Երաշխավորում եմ ազատության պայմաններում գործի քննության ողջ ընթացքում դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում եմ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով։

Հայտնում եմ, որ սույն երաշխավորության հիմքով կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու նպատակով պատրաստվում եմ իրականացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգային պարտավորությունները։

ՀՀ ԱԺ պատգամավոր
Նաիրա Զոհրաբյան

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։