Բաժիններ՝

Հայկական Պրեմիեր լիգայի նորեկը համալրել է կազմը սերբ ֆուտբոլիստով

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը պայմանագիր է ստորագրել սերբ դարպասապահ Մարկո Դրոբնյակի հետ։ 26-ամյա դարպասապահի վերջին ակումբը եղել է սերբական «Նովի Պազար» թիմը, իսկ մարզական կարիերան Դրոբնյակը սկսել է «Բորաց» թիմում։ Հանդես է եկել նաև սերբական այլ թիմերում։

Ավելի վաղ «Սևանից» հեռացել էին՝ Արտյոմ Խաչատուրովը, Էդվինաս Կլոնիունասը, Արման Մանուկյանը, Էրիկ Պետրոսյանը, Արեգ Ազատյանը, Ալեքսանդր Կալյաշինը, Ռոբերտ Մինասյանը, Գեղամ Թումբարյանը, Կոնստանտին Մանդրիչենկոն, Ֆրենսիս Նվանկվոն, Հովհաննես Ներսիսյանը, Դանիել Պետոյանը, Պարգև Աբրահամյանը, Էդվին Հակոբյանը, Ախմեդ Ջինդոյանը, Արամ Սարգսյանը, Սալոմոն Օբաման։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս