ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի հուլիսի 1-ին:
Պետությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն եւ հայտնել ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի երկարաձգման մասին, նշում է հեռուստատեսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Իրինա Ծատուրյանը՝ հոգեբանական վիճակի, ներքաղաքական կյանքի մասին. ՈՒՂԻՂ:
Այսօր՝ հունիսի 28-ին, դիմակավորված, զենքի նմանվող առարկայով ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 147 հասցեում գործող CRED վարկային կազմակերպությունում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը խորհրդարանի խոսնակին հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսի 6-ին հանդիսատեսին կներկայացնի «Օպերային խճանկար» խորագրով բեմականացված համերգը:
Հունիսի 26-ին, ժամը 01.00-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը Միջերկրական ծովում զորավարժությունների ժամանակ անցկացրել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի վարժանք եւ հետ մղել պայմանական հակառակորդի գրոհը, իսկ ՄիԳ-31Կ կործանիչները եւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հրթիռների «էլեկտրոնային արձակումներ» են կատարել Սու-35 եւ Սու-34 կործանիչների ուղեկցությամբ:
Դեպքը կատարվել էր անցյալ տարվա աշնանը։ Նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։
Հունիսի 21-ից 27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 920 դեպք, որից 562-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 440 հրդեհի, 1 փլուզման, 2 քարաթափման, 10 ուժեղ քամու, 10 ինքնասպանության փորձի դեպք, 77 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 178 կենցաղային կանչ. տուժել է 177 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 7 մահ:
«Երեխուս հացը կտրել ես, բերքս չորացրել ես, ո՞նց ես վարկս փակեմ». արմավիրցին՝ Էջմիածնի ՋՕԸ տնօրենին:
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հունիսի 28-ին իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։
Հունիսի 28-30-ը Բաքվում թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ կանցկացվի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» անունը կրող մարտավարական զորավարժությունը, որին ներգրավվելու է մոտ 600-հոգանոց անձնակազմ։
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հունիսի 27-ի դրությամբ կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սյորֆսայդ քաղաքի 12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով ինը մարդու:
2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել:
Արմավիրի մարզում կրկին ոռոգման ջրի խնդիր կա. ՈՒՂԻՂ:
Հունիսի 27-ի երեկոյան Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 50-ը վնասվածքներ ստացել եռահարկ շենքի սաստիկ պայթյունի եւ փլուզման հետեւանքով:
Հունիսի 27-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում հերթական միջադեպն է գրանցվել՝ թշնամին սպառնացել է խոտհունձ անող բնակիչներին և արգելել է հավաքել իրենց հնձած խոտը։ Այս միջադեպի մասին տեղեկացրել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել։
Ռուս-չինական հարաբերությունները հասել են պատմության մեջ աննախընթաց բարձր մակարդակի եւ հարաբերությունների օրինակ դարձել երկու երկրների միջեւ:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը կարծում է, որ քարոզարշավի ժամանակ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը լիարժեք չեն ներկայացրել իրենց ծրագրերը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգեր են գրանցվել՝ կոչ անելով արցախցիներին, որպեսզի զերծ մնան նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմեն ԱՀ ԱԱԾ։
ՀՀ Շիրակի մարզի 3 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:
Վերջին տարիներին` իշխանափոխությունից հետո թափ հավաքած հակաարցախյան շարժումը նոր հորիզոններ է նվաճում։
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Մեզ հետ տեղի ունեցած ու շարունակաբար նոր ծավալներ ձեռքբերող աղետը կարելի է բացատրել պարզ բանաձևով՝ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՊՈՊՈՒԼԻԶՄ = ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ/ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Սերբիայում մեկնարկել է Silvel Lake 2021 օփեն մրցաշարը, որին մասնակցում են 27 երկրների 131 շախմատիստները, այդ թվում՝ 15 գրոսմայստեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 216 զանգ, իրականացրել՝ 90 հետզանգ:
2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ E60» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Աֆղանստանի Ղազնի արեւելյան քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով զոհվել է չորս ոստիկան եւ եւս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Արթուր Բախտամյանին, այնուհետև բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի: