Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 21.650 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 21 650-ով՝ մինչեւ 5 472 941, հունիսի 28-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը կազմել է 0,4 տկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի՝ այինքն այն հիվանդների քանակն, ովքեր այս պահին բուժում են անցնում, աճել է մինչեւ 369 708՝ առավելագույնը փետրվարի 20-ից ի վեր, հետեւում է շտաբի տվյալներից: Բուժվածների թիվն աճել է 12 626-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 4 969 340 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 90,8 տոկոսի մակարդակը:

Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվն աճել է 611-ով՝ մեկ օր առաջվա 599-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 133 893 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը հնարավոր կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 2,45 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս