Նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:
«Սա ի՞նչ է, եթե ոչ՝ քաղաքական հետապնդում, այլ գնահատական ես ուղղակի չունեմ։ Որոշումը կստանանք, խափանման միջոց կալանավորման դեմ բողոք միջնորդություն կներկայացնենք, թեև հույսը չնչին է, բայց կներկայացնենք»,- եզրափակեց Արմեն Մելքոնյանը։
Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է , որ նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։
Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ Տյուշի բոլոր չորս որդիները։
ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ՈւՂԻՂ:
Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` «պատահական զուգադիպությամբ» հենց այսօր հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ այսօր Կապանի «Սյունիք» օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ։
Անցյալ տարվա աշնանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ներառյալ դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին
Արտակ Զաքարյանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետերի և պատերազմի ռիսկերի մասին. ՈւՂԻՂ:
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ, արդեն 5 տարի անազատության մեջ գտնվող Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը, դատապարտվել է ազատազրկման երկուսուկես ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 11-ին կատարվել է 285 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպքեր:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։
Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։
Հայաստանում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:
Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 830-ի:
Աշխարհին անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստման միջազգային պլան, որպեսզի 2022 թվականի առաջին կեսին Երկիր մոլորակի վրա պատվաստված լինի բնակչության առնվազն 70 տոկոսը:
Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մեկամյա գործունեության ընթացքում ապահովել են 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը:
Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով ԱԱ-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին ավելի վատ հանդես եկավ, քան մրցակիցը:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ուսանողական ավանների տարհանման հրամաններ են արձակել պայթյունի՝ ստացված սպառնալիքների պատճառով:
Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Nederlands Dagblad» օրաթերթը հրապարակել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը, որը վերնագրված է «Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության»։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուլիան Դրաքսլերը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին: Այս մասին հայտնել է Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Վերջինս ասել է, որ Դրաքսլերը մկանային վնասվածք է ստացել, սակայն մասնակցել է թիմի մարզումներին:
Տարոնի ոստիկանները բնակրանային գողության դեպք են բացահայտել։
Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիության սահմանին միգրացիոն ճգնաժամի սրումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի միջամտությանը: Նոյեմբերի 11-ին այս կարծիքն է հայտնել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիքսը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 միլիոն 407 հազար 386: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: