ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չմոռանաք, որ վերջին պատերազմը բերել են մեր գլխին կապիտուլյանտ դավաճանները, փակուղի մտցնելով բանակցային գործընթացը (դիտմամբ եւ/թե հիմարությամբ) եւ կորցնելով Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի աջակցությունը։
Վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝ COVID-19-ից և հնարավոր բարդություններից պաշտպանվելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են:
Ուղիղ 6 ամիս է՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Անցնող ամիսներին պարբերաբար միջադեպեր են տեղի ունեցել սահմանային հատվածում: Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական սադրանքին էին դիմել, կրակել էին դաշտում կովերին արածեցնող՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ձիուն, գողացել էին 80 խոշոր եղջերավոր անասուն։
Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ օրերս հայ և ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «100 օրից ավել է, ինչ կալանքի տակ է վաստակաշատ բժիշկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը` բազմաթիվ հիվանդների մահվան ճիրաններից փրկած, կյանք վերադարձրած անձնավորություն, մարդ, ով այս օրերին էլ կարող էր շարունակել Տիրոջ կամքով իրեն շնորհված մարդասիրական առաքելությունը:
Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ:
Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
«Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ապա հավելեց, որ աշխատանքներն իրականացվում են՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ:
«Կարծում եմ՝ հաջորդ նախագահի թեկնածուների անունները, որոնք շրջանառվում են, եթե դրանք լինեն ուժային բլոկից (Թուրքիայի Պն Հուլուսի Աքարի կամ ՆԳ նախարար Սոյլուի մասին են խոսում), ապա նրանք լինելու են «էրդողանական» ոճի այս կամ այն կերպ շարունակողները՝ հրապարակային քաղաքականության, հակահայկական ձևակերպումների առումով ևս»,- հավելեց թուրքագետը:
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ը, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով 40 հազար մարդ մնացել է անօթևան և կորցրել ունեցվածքը, ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբյեկտ և ենթակառուցվածք. մի քանի հազար մարդ զոհվել և վիրավորվել է, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է:
Եռակողմ հայտարարության չկատարված մասը հմուտ քաղաքականության արդյունքում հնարավոր է վերանայել
Սյունիքը դառնում է շատ վտանգավոր բախման կետ. այն կարող է հրահրվել դրսի ուժային կենտրոններից
Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ:
Ուկրաինայի քաղաքական և հասարակական գործիչների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին:
Նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրենց ասում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնում են։
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն առաջարկել է ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացնել 2022 թվականի մայսին Նուր Սուլթանում:
Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիի հետ։
Լուսանկարում պատկերված տղամարդը զոհվել է երկաթուղային պատահարից․ ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:
Ստամբուլում դեկտեմբերի 6-19-ը նշանակված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է:
Միգրանտների խումբը Բելառուսից «Բրուզգի» անցակետով ճեղքել-անցել է Լեհաստան: Այդ մասին հաղորդել է Sputnik Բելառուսը: «Փախստականները վնասել են փշալարերով արգելափակոցը , Լեհաստանի ոստիկանությունն ամեն բան տեսագրել է»,-ասվում է գործակալութ5ան Telegram-ալիքում:
Ակբա բանկի՝ սեպտեմբերին մեկնարկած բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ավարտված է: Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընդհանուր 5693 հայտատուից Ակբա բանկի բաժնետեր է հասցրել դառնալ 4976-ը. այժմ բանկի բաժնետերերի ընդհանուր քանակը ավելի քան 5200 է:
Անհատ ձեռնարկատեր Գայանե Տեր-Պետրոսյանին պատկանող «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, ինչի պատճառով կենտրոնի գործունեությունը կասեցվել է:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 84-ամյա վարորդը և 82-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ 2021թ. նոյեմբերի 11-ին 6 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության էր ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել էին: Եվս երկու տղամարդու դիակ հայտնաբերվել էր դեպքի վայրում:
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ին դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում:
Այս հարցում ռեժիսորները քիչ են տարբերվում քաղաքական գործիչներից`հանդիսատեսն է մեղավոր: Չի գալիս, չի նայում: Կործանված, «մեծ արվեստ» չհասկացող ապերախտ հանդիսատես։
Մարդիկ փողոցում մեր ընտանիքների գնդակահարությունն էին բեմադրում. Փաշինյանը՝ ՔՊ դրամահավաքի երեկոյում:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Հայաստանի կապիտուլյացիոն ռեժիմը չի բանակցել միջանցքի հարց, ապա ինչպե՞ս հասկանալ վարչապետի աթոռին բազմած անձի հայտարարությունը, թե կարելի էր խուսափել ադրբեջանական մաքսակետերի տեղակայելուց, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։