
Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով ԱԱ-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին ավելի վատ հանդես եկավ, քան մրցակիցը:
«Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Մեծ հույսերով էինք խաղադաշտ մտել: Սակայն խաղը լավ չստացվեց: Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց: Եվ արագ գոլ բաց թողեցինք, որն էլ իր ազդեցությունը թողեց խաղի վրա»,-հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում ասաց Կապառոսը:
Մասնագետի խոսքով` հավաքականի նորեկների մեղքը մեծ չէ այս պարտությունում, պարզապես մրցակիցը լավ հանդես եկավ, Հայաստանի հավաքականը` ոչ:
«Այժմ պետք վերլուծենք այս հանդիպումն ու ինքնաքննադատությամբ զբաղվենք»,-ասաց նա:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունելով Մակեդոնիային պարտվեց 0:5 հաշվով: