
Նոյեմբերի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա

Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է , որ նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։
«Սիրելի՛ համալսարանականներ,
նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա
Իհարկե, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։
Համալսարան այցելելիս եկեք չմոռանանք պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, հետևել ձեռքերի հիգիենային»: