
Իրենց գործունեության մեկ տարվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 8000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մեկամյա գործունեության ընթացքում ապահովել են 200 ավտոշարասյան կազմում ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես հաղորդվում է, շինանյութ և պարենային ապրանքներ տեղափոխող բեռնատարները երթևեկում են Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ ուղղություններով:
Ավելի քան 40 բեռնատարից կազմված շարասյուների երթևեկությունը կազմակերպվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներով անցնող գրունտային ճանապարհներով:
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում 5 դիտակետ կա, նրանք ապահովում են ավտոմեքենաների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առաջին տարվա ընթացքում ռազմական ոստիկանության ավելի քան 600 անձնակազմ է ներգրավվել ավելի քան 8000 մեքենայի անվտանգ տեղաշարժն ապահովելու գործում», – ասել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լևիկինը: