Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում առաջ եկած թշնամին տարբեր սադրանքների է դիմում։ Մայիսի 26-ին թշնամին Վերին Շորժայի հատվածում կրակոցներ էր արձակել, որի հետևանքով մեկ հայ պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դրանից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում նույնպես եղել են կրակոցներ։
«Տեղեկանք ստացա. ՀՀ-ում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ». Փաշինյան։
Պուտինն ինձ ասել է՝ ՀՀ-ի սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար, և հիմա Ադրբեջանը հատել է այդ գիծը. Նիկոլ Փաշինյան:
Կա՛մ Ադրբեջանի զորքը դուրս է բերվում, նոր ստորագրվում է, կա՛մ թղթի մեջ մինչ ստորագրումը հստակ ձևակերպվում է Ադրբեջանի զորքի դուրսբերման ժամկետը. Փաշինյան:
Պետության պարտականությունն է հետևել երկիր ներմուծվող դիզվառելիքի որակին։ Այստեղ նույնիսկ օրենսդրության խնդիր չկա, սա պարզապես վարչարարության հարց է։ Սա ամենահեշտ լուծվող հարցն է։
Թեեւ իշխանությունները հույժ գաղտնի են պահում ստորագրվելիք փաստաթղթի իրական բովանդակությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իմքայլական պատգամավորներից ոմանք արդեն հող են նախապատրաստում զիջումների գնալու համար եւ հայտարարում են, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան մեր տնօրինության տակ։
Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, և մենք չգիտենք, թե ում պետք է դիմել։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 26-ին։
«ՀԱՊԿ գործողությունների արագությունը չի բավարարում. չեն ասել, որ Ադրբեջանը պետք է զորքը հետ քաշի». Փաշինյան
«Պատիվ ունեմ» դաշինքն այցելել է Տավուշի մարզ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ թշնամու կողմից արված հայտարարությունը, որ իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը, իրականությանը չի համապատասխանում, Պաշտպանության նախարարությունը այդ ամենը հերքող հայտարարություն է տարածել։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ հունիսի 1-ից բաց տարածքում դիմակներ չեն կրելու, որոշակի փոփոխություններ կլինեն նաև փակ տարածքների հետ կապված։
Հնարավոր չէ, նույնիսկ եթե կատարյալ իմբեցիլ լինեն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը ԿԸՀ ներկայացրեց կուսակցության ընտրացուցակը։ Նա ընթերցեց ԲՀԿ ընտրացուցակի առաջին տասնյակի անունները։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են Դեյվիդ Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարներին` Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այդ երկրի ռազմական կարողականությունների բարձրացմանը:
«Արդար Հայաստան» կուսակցությունը մայիսի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ու տարածքային ցուցակները:
«Այստեղ լուրջ դեր ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որը պետք է այդ ամենը հսկի: Թե՞ այդ մարմինն էլ է արդեն կորցրել իր գործունակությունը: Երբ կձևավորվեն նախընտրական հիմնադրամները, եթե արդեն չեն ձևավորվել, պետք է շատ արդյունավետ հսկողություն լինի, և ընդդիմությունը պետք է օրենքով թույլատրելի սահմաններում ճնշումներ գործադրի ԿԸՀ-ի հանդեպ, որպեսզի վերջինս արդյունավետ իրականացնի իր բոլոր գործառույթները: Որևէ հարցում պետք է թույլ չտան և չհանդուրժեն ընտրական հանձնաժողովների թերացումներ»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:
Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում նաև Սյունիքում տիրող իրավիճակի հանգուցալուծման համար:
Քաղաքական ուժերը ԿԸՀ են ներկայացնում գրանցման փաստաթղթերը. ՈՒՂԻՂ
Մայիսի 26-ին, օրվա երկրորդ կեսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնեցին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: Կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատյանը նշեց, որ ցուցակում այս պահի դրությամբ 103 թեկնածու է ներառված, այն գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ցուցակում երկրորդ համարը Արտակ Զեյնալյանն է, 3-րդը՝ Անի Խաչատրյանը:
Ընտրելով կապիտուլյանտին՝ ընտրում ես Հայաստանի ադրբեջանացումը։
Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքի ժամանակ, օդաչուն կատապուլտվել է եւ ողջ է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին երեսուն համարները։
Ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ իրենք լավ գիտեն, թե ովքեր են գեներացնում այն շինծու ու կեղծ տեղեկությունները, թե ԲՀԿ-ն ՔՊ-ի հետ հետընտրական կոալիցիա է կազմելու։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ թուրք խուժանի Հայաստան ներխուժելու վերաբերյալ նախապես ասել էին, որ թշնամին ներխուժելու է, քանի որ իրագործում է որոշակի ծրագիր, որի հիմնական նպատակը ՀՀ մասնատումն է։
։ Մայիսի 25-ին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տնտեսություններին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ Մոսկվա):
Ռուսաստանի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի (ՄՀԿ) մասնագետները Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտու ականազերծման ընթացքում հայտնաբերել եւ ոչնչացրել են ավելի քան 25 հազար պայթյունավտանգ առարկա, ականազերծման առանաձնահատկությունն է ականադաշտերի առկայությունը, որոնք մնացել են 90-ական թվականների հակամարտության ժամանակներից, հայտնել է ՄՀԿ-ի պետի տեղակալ գնդապետ Սերգեյ Ստեշենկոն։
Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրը, որը Նուր-Սուլթանում ստորագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։