«Սա նորմալ չի, չի կարող ասպիսի բան լինել». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա նորմալ չի, չի կարող ասպիսի բան լինել։

Քաղաքական ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, ոչ մի կանոնի ու օրինաչափության մեջ չի մտնում։

Ընտրությունների մեջ գտնվող և վերարտադրման հայտ ներկայացնող իշխանությունը ՉԻ ԿԱՐՈՂ այսպիսի մտքեր արտադրել, չի կարող ծնունդով Տավուշից պատգամավորը Տավուշի բնակավայրերը համարել «քանդված, փլատակ ու ամայի գյուղեր»։

Հնարավոր չէ, նույնիսկ եթե կատարյալ իմբեցիլ լինեն։

Ինչ որ բան այնպես չէ. կամ սրանք հաշտվել են իրենց ջախջախիչ պարտության հետ և վերջին ծառայությունն են մատուցում իրենց ադրբեջանցի ընկերներին, կամ հերթական դավերն են նյութում մեր հայրենիքի դեմ։

Ուզում եմ հավատալ, որ առաջին տարբերակն է, քանի որ երկրորդն արդեն աղետ կլինի հենց իրենց համա»։

Տեսանյութեր

Լրահոս