Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Աշոտ Խանոյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ընդունել է Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Խանոյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Երկրի ղեկավարը շնորհավորել է նրան մայիսի 25-ին Ստեփանակերտում Գինեսի նոր ռեկորդ սահմանելու կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:

Միաժամանակ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Աշոտ Խանոյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցության համար և պարգևատրել «Երախտագիտություն» մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31