Պուտինը վավերացրեց Ղազախստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրը, որը Նուր-Սուլթանում ստորագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։
Համապատասան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում: Ինչպես ճշտվել է ավելի վաղ, պայմանագիրն ստորագրվել է 1994 թվականի մարտի 28-ի նմանօրինակ փաստաթղթի առանձին դրույթների հրատապության կորուստի կապակցությամբ:
Փաստաթղթում գրանցվում են «միջազգային-իրավական հիմունքներ, որոնք կանոնակարգում են Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմական համագործակցության միջոցառումների կատարումը եւ դրանց իրագործման ձեւերը»:
«Պայմանագրի իրագործման հարցով կողմերի լիազորված մարմիններ են հանդիսանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը եւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»,-ավելի վաղ ճշտվել է փաստաթղթին կից պարզաբանական գրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: