Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
«Ուղղակի հանցավոր անփութություն է ունենալ արդեն մեծ չափով կառուցված Երևան-Գյումրի մայրուղին, Հյուսիս-Հարավ մայրուղին և այնտեղ չիրականացնել պետական բյուջեից ներդրումներ,- նշեց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ մի մարդու քմահաճույքի պատճառով այդ ներդրումները չեն արվել,- Որպեսզի այդ ճանապարհը աշխատի՝ ապահովելով ներդրված գումարների հետբերումը և նաև անվտանգությունը»։
Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
«Վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, ցույց տվեց, որ գիտությունը սկսել է սկզբունքային դեր խաղալ պետության անվտանգության ապահովման հարցում»,- «Մեդիա կենտրոնում» «Գիտություն, անվտանգություն, պետություն. ո՞րն է գիտության դերը անվտանգության ապահովման և պետության զարգացման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
Անդրադառնալով հարկաբյուջետային գործընթացների մասին դիտարկումներին՝ էկոնոմիկայի նախկին փոխնարարը նկատեց՝ այս կառավարությունը իրականացվող ծախսերը հիմնականում մղել է դեպի ընթացիկ ֆինանսական ծախսերը՝ «ունենալով որոշակի քաղաքական նկատառումներ, միգուցե նաև հենվելով 2019 թվականի դրական ֆինասսական հոսքերի վրա», որոնք, նրա խորին համոզմամբ, տնտեսության իներցիոն բնույթի, իներցիոն գործընթացների հետևանքն էին․
Նիկոլ Փաշինյանի որոշումներով նոր նշանակումներ են կատարվել:
2002 թվականին ԱՊՀ պետությունների միջև ստորագրվեց «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով համագործակցության մասին» համաձայնագիրը, որը Հայաստանում ուժի մեջ մտավ 2004 թվականից։
2021թ. մայիսի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել:
Եթե անգամ խղճում կամ հավատում եք նրան, միևնույն է՝ պիտի հասկանաք, որ ինքը չի կարողանում: Ինքը պարտված ու ապիկար ղեկավար է: Ինքը ձախողել է, ինչը հնարավոր էր: Նա ունակ չէ ապահովել արժանապատիվ խաղաղություն, թե կուզեք` անգամ անարժանապատիվ խաղաղություն»:
«Մենք էլ պետք է բոլոր մանրամասներին ծանոթանանք, այնպես չէ, որ տեղեկատվությունը մեր ձեռքում է, մենք որևէ տեղեկատվություն չունենք։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ամեն ինչ նորմալ է։ Մեզ բոլոր տեղերից ասում են՝ ամեն ինչ նորմալ է։ Կրակոցների հետ կապված՝ Պաշտպանության նախարարությունը հերքում տարածեց, դե իրենց հերքումն այսօրվա դրությամբ այդքան էլ հավատալու չի, բայց մենք մեր կապերով փորձել ենք ճշտել՝ ամեն ինչ նորմալ է»,- ասաց Անի Սիմոնյանը։
Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը մայիսի 25-ին ներկայացրել է հրաժարականի դիմում։
«Օբյեկտիվ պատճառը ճգնաժամն է 2020 թվականի, և շատ երկրներ պարտադրված եղան բարձր դեֆիցիտներ ունենալ, որպեսզի կարողանան դիմակայել արտաքին ցնցումներին, բայց ի տարբերություն այլ երկրների՝ մեր խնդիրը նրանում է, որ 2018-2019 թթ․ կառավարությունը շատ պահային որոշումներ էր կայացնում՝ առանց հեռակետին նայելու»։
Պատգամավորը չի էլ հասկանում, թե ինչ է հայտարարում, չեմ ուզում որևէ մեկին, հատկապես իրեն անդրադառնալ անձնապես, չեմ էլ տեսնում դրա կարիքը, որովհետև այնտեղ արժեք չկա։ Առանց հասկանալու, եթե այսօր հայտարարություններ են անում, վաղը դրա պատասխանները պետք է տրվեն։ Վաղը դրանք ամբողջությամբ գործիք են լինելու բանակցությունների համար, եթե պետք է բանակցություն տեղի ունենա՝ ասելու են՝ նման հայտարարություն ձեր պատգամավորն է ասել, կամ ձեր վարչապետն ու խորհրդարանից ինչ-որ մեկը։
Պարզապես պետք է սովորական մարդ լինել` մի քիչ բանական, որպեսզի ընկալել, որ եթե ցանկացած անվանական աճ 2-3%% -ի շրջակայքում է, իսկ գների աճը` 5-6%%-ի, ապա` տնտեսության մասին քիչ թե շատ խոսողների կողմից այդպիսի աճը գնահատել, որպես «հուսադրող», մեղմ ասած` սխալ է, եթե ոչ մասնագիտական անկարողություն:
«Բելավիա» ավիաընկերությունից վստահեցնում են, որ դեպի Հայաստան չվերթները չեն չեղարկվել:
Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից:
«Վերին Շորժայում, մեր համայնքում նման բան չի կատարվել, ես էլ եմ փորձում ճշտել՝ ինչու են այդպես գրել։ Այլ տարածքում է թշնամին կրակել, ոչ թե մեր տարածքում։ Եթե Պաշտպանության նախարարությունը նման բան է գրել, ուրեմն՝ չի հասկանում․ Վերին Շորժայում հիմա ես նստած եմ, նման դեպք չկա, այստեղ տարբեր համայնքներ կան։ Ես պաշտոնապես սա ձեզ ասեմ՝ չկա նման բան, հիմա փորձում եմ հասկանալ՝ որտեղ է»,- նշեց Ա. Երանոսյանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 1354 դեպք:
Մի քանի օր առաջ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա:
Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:
Մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ:
Ու չնայած բարձրաձայնել ենք այն փաստերը, որ Արայիկ Առաքելյանն իր ընտանիքով թաղված է կոռուպցիոն սկանդալների մեջ, հրապարակել ենք վերջինիս ու նրա մանկավարժ կնոջ նկատմամբ հարուցված քրգործերը, այդուհանդերձ ՀՀ կառավարությանը սա բացարձակապես չի հետաքրքրում, ավելին՝ կարծես ձեռք է տալիս։
Դեռ քանի՞ երիտասարդի կյանք պետք է դրվի նիկոլների իշխանության զոհասեղանին, քանի՞ ճակատագիր պետք է խեղվի, որ այս սրիկաների երկրպագուները հասկանան, որ նիկոլները ՄԱՀ ԵՆ, ողբերգություն ու աղետ են մեր պետության ու ժողովրդի համար։
«Ստացվում է, որ թշնամին մտել է մեր տարածք ու մարդ է սպանում, ես արդեն չգիտեմ, թե մեր կողմից այդ ուղղությամբ ինչ է արվում, տեսանելի որևէ բան չկա։ Ես՝ որպես սահմանի բնակիչ, համայնքի ղեկավար, արդեն մեծ մտահոգություն ունեմ, եթե այս սպանության մասին լռենք, մեզ համար ամոթալի է, եթե չլռենք, արդեն չգիտեմ, ինչ հետևանքներ կլինի»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքում էլ վիրավորներ ունենք․․․»։
«Սյունիքը մեր միակ հատվածն է, որտեղ մենք ունենք ամենաքիչ արտագնա աշխատանքի մեկնողների․ ինչու՝ հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ․ հանքարդյունաբերությունը հմտությունների համեմատ ապահովում է շատ ավելի նորմալ եկամուտներ, և դրա արդյունքում, եթե նայենք, ապա Սյունիքում միջին աշխատավարձը համադրելի և անգամ ավելի է Երևանի հետ։ Մենք որևէ այլ մարզում նման զարգացում չունենք, և դա միայն հանքարդյունաբերության շնորհիվ է։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին տարվա ընթացքում զգալիորեն բարելավել է իր NPS և CSI ինդեքսները՝ գերակատարելով միջազգային թիրախային ցուցանիշները: 2021 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հաճախորդների գոհունակության ինդեքսը կազմել է 9.6 (միջազգային թիրախային ցուցանիշը`9), իսկ հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ 74% (միջազգային թիրախային ցուցանիշը` 70%):
Թուրքիան իր պատմության մեջ նախադեպը չունեցող ընդգրկվածությամբ ծովային զորավարժություն է քանցկացնում Էգեյանի ու Միջերկրականի ջրերում: