Բաժիններ՝

Անցած օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1354 դեպք

Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 1354 դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), մայիսի 24-ի տվյալներով, կազմում է 4,45 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 3,36 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 4,05 տոկոս: COVID-19-ով վարակված 1354 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 669-ը, Աջարիայում՝ 114, Իմերեթում՝ 184, Քվեմո Քարթլիում՝ 78, Շիդա Քարթլիում՝ 43, Գուրիում՝ 15, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 12973, Կախեթում՝ 56, Մցխեթ-Մթիանեթում՝ 50, Սամցխե-Ջավախքում՝ 11, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 5:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 13 հազար 858-ի, նրանցից 4094-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 673 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 9 հազար 91 մարդ բուժընթաց է անցնում տանը: 892 հիվանդների վիճակը ծանր է, 227 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս