Սյունիքը մեր միակ հատվածն է, որտեղ մենք ունենք ամենաքիչ արտագնա աշխատանքի մեկնողներ․ Վաչե Գաբրիելյան

Առկա տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը անդրադարձավ հետպատերազմյան շրջանի առաջնահերթություններին․ «Կարծում եմ, որ առաջնայինը, թե՛ տնտեսական զարգացման տեսակետից, որը կապված է մեր հարկաբյուջետային հարաբերությունների հետ, և թե՛ տնտեսությանը զարկ տալու տեսակետից, թե՛ այն անվտանգային միջավայրն ապահովելու տեսակետից, որն անհրաժեշտ է տնտեսական զարգացման համար,  կարևորագույնը, ես կարծում եմ՝ Սյունիքում և արևելյան սահմանների ենթակառուցվածքների վրա ծախսեր անելն է, և այդ ենթակառուցվածքները վերաբերում են թե՛ սահմանների կահավորմանը,  թե՛ճանապարահներին, թե՛ այլ ենթակառուցվածքներին,  այդ թվում՝ թվային»։
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Սյունիքին պետք է նայել ոչ միայն՝ որպես անվտանգային մաս, այլ նաև՝ որպես տնտեսական գոտի․

«Սյունիքը մեր միակ հատվածն է, որտեղ մենք ունենք ամենաքիչ արտագնա աշխատանքի մեկնողների․ ինչու՝ հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ․ հանքարդյունաբերությունը հմտությունների համեմատ ապահովում է շատ ավելի նորմալ եկամուտներ, և դրա արդյունքում, եթե նայենք,  ապա Սյունիքում միջին աշխատավարձը համադրելի և անգամ ավելի է Երևանի հետ։ Մենք որևէ այլ մարզում նման զարգացում չունենք,  և դա միայն հանքարդյունաբերության շնորհիվ է։

Եթե այդ տեսակետից նայենք, առաջնահերթությունը տնտեսական զարգացման և քայլերի, պետք է լինի միանշանակ հարկաբյուջետային հատվածում ոսկե կանոնին վերադարձը  և կապիտալ ծախսերը անելը, և դա հատկապես անելը Սյունիքի և նորահայտ արևելյան սահմանների, այդ թվում՝ նաև Գեղարքունիքի ենթակառուցվածքներն արդիականացնելու վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31