2019 թվականի դրական ցուցանիշները որևէ կապ չունեն այս կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության հետ․ Գարեգին Մելքոնյան

Այսօր Հայաստանում որևէ թեմայով կանխատեսում անելու, կամ անելիքների շուրջ քննարկում ունենալու համար կա կարևոր նախապայման՝ երկրի անվտանգությունը, կանխատեսելի կայուն կառավարումը, հասարակական համերաշխությունը․  «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած քննարկման ժամանակ այս համոզումը հայտնեց Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նա նշեց՝ այս պահին առավել հրատապ լուծում պահանջող  խնդիրներից է պետական կառավարման համակարգի վերականգնումը։

«Այսօր ՀՀ-ում՝ որպես այդպիսին, տնտեսության ոլորտում պետական համակարգը գրեթե չի գործում»,- շեշտեց նա։

Անդրադառնալով հարկաբյուջետային գործընթացների մասին դիտարկումներին՝  էկոնոմիկայի նախկին փոխնարարը նկատեց՝ այս կառավարությունը իրականացվող ծախսերը հիմնականում մղել է դեպի ընթացիկ ֆինանսական ծախսերը՝ «ունենալով որոշակի քաղաքական  նկատառումներ,  միգուցե նաև հենվելով 2019 թվականի դրական ֆինասսական հոսքերի վրա», որոնք, նրա խորին համոզմամբ,  տնտեսության իներցիոն բնույթի, իներցիոն գործընթացների հետևանքն էին․

«2019 թվականի դրական ցուցանիշները որևէ կապ չունեն այս կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականության հետ»։

Բանախոսը հավելեց, որ այսօր տնտեսական քաղաքականություն չի իրականացվում։

Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ գնահատելով Հայաստանի բազային իրողությունները, այն է՝ ելք դեպի ծովի բացակայություն, համեմատաբար փոքր  ներքին շուկա, համեմատաբար թանկ տրանսպորտային ենթակառուցվածքներ և նաև աշխատաշուկայի սպեցիֆիկան, պետք է ձևավորել այնպիսի բիզնես միջավայր, որը մրցունակ է տարածաշրջանում:

Տեսանյութեր

Լրահոս