Բաժիններ՝

«Բելավիա» ավիաընկերությունից վստահեցնում են` դեպի Հայաստան չվերթները չեն չեղարկվել

«Բելավիա» ավիաընկերությունից վստահեցնում են, որ դեպի Հայաստան չվերթները չեն չեղարկվել: Այս պահին ստիպված են չեղարկել չվերթները դեպի Վիլնյուս, Լոնդոն, Փարիզ։

«Եթե այլ արգելքների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ հայտնվեն, մենք անպայման օպերատիվ կերպով նորություններ կհրապարակենք կայքում և սոցիալական ցանցերում»,- ասել է  «Բելավիա» ավիաընկերության ներկայացուցիչը:

Ավիաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ մի շարք երկրներ չվերթների կատարումը չեղարկելու կապակցությամբ ավիաընկերության տեղեկատվական-տեղեկատու ծառայությանը դիմումներն աճել են:

«Ստեղծված իրավիճակում ավիաընկերությունն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի յուրաքանչյուր ուղևոր ստանա հետաքրքրող հարցի պատասխանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31