«Պատերազմը չի ավարտվել: Տեղափոխվել է Հայաստան: նիկոլը պատերազմի հոմանիշն է: Նա մահվան խորհրդանիշն է»․ Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգե՜լի հայրենակից, մենք էլի զոհ ունենք: Գեղարքունիքում: Պատերազմը չի ավարտվել: Տեղափոխվել է Հայաստան:
նիկոլը պատերազմի հոմանիշն է: Նա մահվան խորհրդանիշն է: Նա անպաշտպանության սիմվոլն է:
Իր սեփական վախի ու անզորության զոհը: Մեզ էլ հետը զոհ դարձրածը:
Եթե անգամ խղճում կամ հավատում եք նրան, միևնույն է՝ պիտի հասկանաք, որ ինքը չի կարողանում: Ինքը պարտված ու ապիկար ղեկավար է: Ինքը ձախողել է, ինչը հնարավոր էր: Նա ունակ չէ ապահովել արժանապատիվ խաղաղություն, թե կուզեք` անգամ անարժանապատիվ խաղաղություն»: