ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մալիի Թոմբուքութու քաղաքում բնակվող Խալիմա Սիսեն այս շաբաթ ինը երեխա է ծննդաբերել՝ հինգ աղջիկ եւ չորս տղա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 30, 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46, 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
IOS 14.5.1 թարմացումը լուծում է համակարգի անվտանգության մեծ խոցելիությունը, ուստի կարևոր է այն տեղադրել հնարավորինս շուտ:
«Վեկտոր» գիտական կենտրոնն ստուգում էկորոնավիրուսի դեմ «էպիՎակԿորոնա» պատվաստանյութի եռակի պատվաստման հնարավորությունը, որպեսզի ուժեղացնի հակամարմինների գործողությունը:
«Վերջին հայտարարություններից մեկում Ալիևը շատ հետաքրքիր ձևակերպմամբ անդրադարձավ այդ միջանցքին, որ՝ արևելյան և արևմտյան Զանգեզուրներն իրար կապող միջանցք կլինի: Սա ևս շատ հետաքրքիր է, որ դուրս է մնում մեր ուշադրությունից: Սա հայտ է ոչ միայն՝ պատմական իրողությունները խեղաթյուրելու, այլ՝ ապագայում նաև որոշակի հավակնություններ հայտնելու այդ տարածքների նկատմամբ, ոչ միայն միջանցքի նկատմամբ»:
Համացանցում օգտատերերից Վ․Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ տեղեկություն ունի այն մասին, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցից Վերջին զանգի կամ դասի միջոցառումների համար գումար են հավաքում։
«Սպանված հայ զինվորների և շղթայված գերիների բացված պուրակ Բաքվում. մարդկային տառապանքների թանգարան և ռասիզմի խթանում»
Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հոգեբանական աջակցություն» նախագծի համատեղ՝ «Զարթոնք» խորագրով միջոցառումը՝ նվիրված պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող զինծառայողների հոգեբանական աջակցությանը:
Խելացի ժամացույցները լրացուցիչ գաջեթից վերածվում են սարքի, որը թույլ է տալիս կանխատեսել բազմաթիվ հիվանդություններ և պարզեցնել ձեր կյանքը:
Կանադայի Առողջապահության նախարարությունը թույլատրել է 12-15 տարեկան դեռահասներին կորոնավիրուսի դեմ պատվաստել «Pfizer» պատվաստանյութով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով CBC հեռուստաընկերությանը:
Տարածքային լայն ընդգրկումը, բոլոր տարիքի մարդկանց ներառումը պատումում ու մարդկային
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին։
Ֆուտբոլային շաբաթվա գլխավոր ռուբը՝ hունիսին Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Ռոման»: Պայմանագիրը կնքվել է 3 տարի ժամկետով: Ժոզեն կզբաղեցնի իր հայրենակից Պաուլո Ֆոնսեկայի տեղը, ում հեռանալու մասին հայտարարվեց Մոուրինյոյի մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ:
«Լրիվ թանկացել ա, տենց բան չկա, որ թանկացած չլինի՝ սկսած կաթնամթերքից, որ խանութը, սուպերմարկետը, կրպակը մտնես՝ նույնն է, էդ խեղճ կրպակներն արդեն երևի վերանան, որովհետև շատ թանկ է, ամեն ինչն է թանկ: Կար ժամանակ՝ 1000 դրամով ապրում էինք, բայց հիմա բացառվում է, 2-3000 դրամ գոնե պետք է լինի, երկու հոգի ենք՝ ես ու կինս, մի կերպ յոլա ենք գնում: Կոմունալները գցում ենք երեխեքի վրա, չենք կարող, էլի, 30-35 հազար դրամ թոշակ ենք ստանում: Պարոն Նիկոլն ասեց՝ 50.000 դրամից ցածր պիտի թոշակ չստանանք, «նաղդի» չենք ստանում հլը»,- ասաց մի տղամարդ:
Պարզվել է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված ընկերության հաշվից 21 միլիոն 892 հազար դրամ է փոխանցվել ընկերության արտադրության գծով տնօրենին, որը այն օգտագործել է անձնական նպատակներով, իսկ ընկերության 20 աշխատակիցներ 2018-2021 թվականների ընթացքում, բացի ձևակերպված աշխատավարձից, ստացել են նաև ամսական վարձավճարներ, որոնք հաշվապահական ձևակերպում չեն ստացել:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհրաժեշտ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների ազատ արձակումն ու պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորության իրականացումը:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով:
Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձրեց 3 հայ գերու, որոնց Հայաստան վերադառնալու մասին ՀՀ կառավարությունում տեղյակ չէին, փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ուշ երեկոյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էին՝ լուրի վերաբերյալ տեղեկություն չունեն։
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ 2021-ի առաջին եռամսյակում 2020-ի նկատմամբ անկումը շարունակվում է։
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ մեկ օրում վիրավորում է ստացել 91 հոգի` 72 քաղաքացիական անձ և 19 ոստիկան: Այս մասին հայտնել է քաղաքի Ներքին գործերի նախարար Լուիս Էրնեստո Գոմեսը:
Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: Այս մասին կառավարության որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մայիսի 6-ի նիստի օրակարգում:
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը:
«Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Բարսելոնայի» խաղացող:
Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Հետաքրքրասերներն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսուհետ կարող են տեսնել նաև մեծ կոմպոզիտորի հետմահու դիմակը, որի հեղինակը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Նիկողոս Նիկողոսյանն է:
Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամ Իսպանիայի կառավարությանը խնդրել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Դամբո՜ւլ: