Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման’ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Գոյություն ունի նիհարելու բավականին պոպուլյար միջոց, որն օգտագործում են նրանք, ովքեր չեն ցանկանում խճճվել բարդ դիետաների մեջ. չուտել ժամը 18:00-ից հետո: Բայց կան մթերքներ, որոնք կարելի է ուտել և 18:00-ից հետո, և 22:00-ից հետո: Դրանք շատ օգտակար են և ցածր կալորիականություն ունեն:
Պարադոքսալ է, բայց բացառապես անցյալի ու նախկինների մասին պատմություններով իշխանության հասած ու մինչև օրս էլ այդ հնարքով իշխանությունը պահպանող Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի մասին։ Իրականում դա նրա հերթական մանիպուլյացիան է․ առաջարկի հիմքում ընկած է վաղ անցյալի մասին հնարավորինս շատ խոսելու ու ոչ վաղ անցյալի մասին մոռանալու գործարքը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկում է բաղդատել պատմությունը, անցյալը, նախկինը՝ հայհոյել իրենից առաջ եղած ամենայնը, բայց մոռանալ իր պաշտոնավարումն ընդգրկող թարմ անցյալը և խոսակցության այդ մասում անցնել ապագային։