Բաժիններ՝

Դեպայը տուն է փնտրում Բարսելոնայում

«Լիոնի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Բարսելոնայի» խաղացող:

Հոլանդացի ֆուտբոլիստը հանգստյան օրերին գտնվում էր Կատալոնիայի մայրաքաղաքում` անշարժ գույք գնելու համար: Նա իր ընտանիքի հետ այցելել է Պեդրալբեսի շրջանի մի քանի վայրեր:

Սակայն «Բարսելոնան» դեռ չի մեկնաբանել տրանսֆերային տեղեկատվությունը:

Հանուն 27-ամյա հարձակվողի՝ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատրաստ է վիճել և նույնիսկ հակասել Լապորտային, որը բանակցում է Հոլանդի և Ագուերոյի հետ: Մենթորը գիտի Հոլանդիայի ազգային թիմի տղային, այնտեղ նա գլխավոր հարվածային ուժն էր: Կատալոնիա տեղափոխվելուց հետո Կումանը խնդրեց հարձակվող ձեռք բերել, բայց հետո Բարտոմեուն որոշեց սպասել մինչ 2021 թվականը, երբ լրանում է Մեմֆիսի պայմանագիրը «Լիոնի» հետ:

Անհատական պայմանագրի առումով ամեն ինչ համաձայնեցված էր «Բարսելոնայի» հետ: Բայց նոր նախագահը պատրաստ էր ամեն ինչ վերախաղարկել՝ հրաժարվելով Դեպայից, չնայած նա նույնիսկ ստիպված չէր վճարել նրա համար:

Հիմա Դեպայը կրկին հնարավորություն ունի հայտնվել կատալոնական թիմում։ Ավելին, Ուսման Դեմբելեն կարող է լքել կազմը: Ֆրանսիացին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը հաշվարկված է մինչ 2022 թվականը: Եթե նրանք չհամաձայնվեն նրա հետ, ամռանը ստիպված կլինեն վաճառել խաղացողին, որպեսզի լրացուցիչ գումար վաստակեն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս