Բաժիններ՝

«Վեկտոր»-ը կստուգի «էպիՎակԿորոնա»-ի եռակի պատվաստման հնարավորությունը

«Վեկտոր» գիտական կենտրոնն ստուգում էկորոնավիրուսի դեմ «էպիՎակԿորոնա» պատվաստանյութի եռակի պատվաստման հնարավորությունը, որպեսզի ուժեղացնի հակամարմինների գործողությունը: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» գիտական կենտրոնի կենդանաախտային վարակների բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Ռիժիկովը:

«Մենք դա ստուգել ենք կենդանիների վրա՝ եռակի պատվաստումը, (…) աճի արդյունքը եւ իմունիտետի տեւողությունը նկատելի է, եւ այժմ այդ պատվաստանյութով եռակի պատվաստումների համար 1-2 փուլի կլինիկական փորձարկումներն իրագործվում են»,-հայտնել է Ռիժիկովը՝ հանդես գալով Instagram-ում «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական օգտահաշվում:

Նա հավելել է, որ այդ տեսակի պատվաստանյութերի համար երրորդ չափաբաժնի ներարկումը «մշտապես բնական է»:

Նրա խոսքով՝ երրորդ պատվաստումը թույլ է տալիս «ոչ միայն բարձրացնել չեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը, այլեւ ապահովել այդ հակամարմինների բարձր աֆինությունը (բարձր ուժը)»: Ռիժիկովը նաեւ հավելել է, որ «ԷպիՎակԿորոնա»-ն իր «անվնաս լինելու շնորհիվ արժանի է կրկնապատվաստման»: «Մենք կհասնենք բավարար իմունային պատասխանի, այդ թվում նաեւ տարեց մարդկանց շրջանում»,-ասել Է նա:

«ԷպիՎակԿորոնա»-ն դարձել է COVID-19-ի դեմ Ռուսաստանում մշակված երկրորդ պատվաստանյութը: Այն գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին: Պատվաստանյութը ներարկում են երկու չափաբաժնով՝ 21 օր ընդմիջումով: «ԷպիՎակԿորոնա»-ն ապրիլից կիրառվում է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս