Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին վերագրվող գործով Նազարյանի պաշտպանները հորդորում են ՀՔԾ-ին՝ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու են հերթական արդարացումը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը:
«Ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերություններում ևս ունենք հերթագրվածներ, ունենք նաև թեժ գծով կամ օպերատիվ զանգերի միջոցով ստացված հերթագրվածներ: Այս պահի դրությամբ` ուրբաթ օրվա տվյալներով, մոտ 600-ն է ցանկություն հայտնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների մասին, ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյան:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձավ պատգամավորների բարձրացրած այն մտահոգություններին, թե տեղական արտադրողն ինչպես է պաշտպանվում այն պայմաններում, երբ Իրանից էժան վարունգ և լոլիկ է ներկրվում։
Մինչ Հայաստանում բժիշկներն ու քաղաքացիները պայքարում են կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում, առողջապահության նախարարի խոսքով՝ կայուն լարված իրավիճակում է, պաշտոնապես արդեն հայտնի է, որ Հայաստանում շրջանառվում է COVID-ի բրիտանական շտամը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ մեկնաբանել Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հայտարարությունը, թե գերիների վերաբերյալ ՀՀ իշխանություններն են հասարակությանը գցում թյուրիմացության մեջ։
Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ապրիլի 12-ին, ժամը 11։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: «
2021թ. ապրիլի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել ՀԽՍՀ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայության կայացման գործում։
Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումն անցկացվել է թափանցիկ եւ օրինական:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է, որ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պարբերական հանդիպումները:
Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ Վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի «ԱՏՕՄ» նախագծի և «Երևան իմ սեր» հիմնադրամի հետ կապված։
Կյանքից հեռացել է բազմավաստակ գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադոլֆ Հայրապետի Մանթաշյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ընտրությունների միջոցով, արկղի մեջ թուղթ գցելով՝ Հայաստանում իշխանություն երբեք չի փոխվել։
«Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինը ներկայացրել է, թե ինչպես է համավարակի պայմաններում կազմակերպվել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կրեմլում:
«Կաթ և բուսական յուղ պարունակող մթերքները պետք է իրարից հստակ տարանջատում ունենան, և այն տվյալները, որոնք նշված են ապրանքի վրա՝ պետք է համապատասխանեն իրականությանը, որպեսզի հասարակությանը մոլորության մեջ չգցեն»,- «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ հայտնելով, որ դեռևս երկու տարի առաջ, երբ հանձնաժողովը նոր էր ձևավորվել, տեղեկացրել են, որ կոշտ միջոցներ չեն կիրառվելու, և պետք է փորձեն համագործակցության դաշտում կարգավորել խնդիրը:
Հայաստանի ֆուտզալի ազգային ընտրանին մեկնել է Ֆրանսիա:
Առողջապահության նախարարը և ԱՆ աշխատակիցները` պատվաստումների մասին. ՈւՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նախ անդրադարձավ Հայաստանում թուրքական ապրանքի հնարավոր վաճառքին: Նրա խոսքով՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ թուրքական ապրանքները կարող են գալ Վրաստան, այնտեղ վերափաթեթավորվել, դրանց վրա վրացական անուն գրեն, ու դրանից հետո այդ ապրանքը մտնի Հայաստան ու ներկայացվի՝ որպես վրացական ապրանք։
Կորեայի Հանրապետությունը (ԿՀ) եւ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետեւում են ԿԺԴՀ-ի գործունեությանը սուզանավերի բալիստիկ հրթիռների մշակման ոլորտում՝ Համգյոն Նամդոյի նահանգի Սինփո նավաշինարանում ակտվիության նշանների պատճառով:
39-ամյա կնոջ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար:
Մահացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իրականացվում է վարչական վարույթ»,-ասաց նա:
168.am-ի հետ զրույցում Ասկերանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը անդրադառնալով վերջին՝ դաշտում աշխատողներին ուղղված կրակոցների միջադեպին, նշեց. «Դեպքերը բոլորն արձանագրվում են, իրավապահ մարմինները համապատասխան նյութերը նախապատրաստում են, եւ գործընթացով իրենք ու դրա համար պատասխանատու հանդիսացող խաղաղապահ ուժերի հրամանատարությունը զբաղվում են»:
Ապրիլի 11-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 510 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 203 327-ի:
Անբարեխիղճ մրցակցություն՝ կաթնամթերքի շուկայում. ՈՒՂԻՂ
Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ խայտառակություն, իսկ ավելի ուշ կստանանք պատերազմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը: