
Սևլը և Վաշինգտոնը հետևում են Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումների հնարավոր պատրաստմանը

Կորեայի Հանրապետությունը (ԿՀ) եւ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետեւում են ԿԺԴՀ-ի գործունեությանը սուզանավերի բալիստիկ հրթիռների մշակման ոլորտում՝ Համգյոն Նամդոյի նահանգի Սինփո նավաշինարանում ակտվիության նշանների պատճառով: Ապրիլի 12-ին Սեուլում լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչ գնդապետ Կիմ Յուն Նակը։
«Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները համատեղ հետեւում են Հյուսիսի ռազմական ակտիվությանը եւ պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացմանը»,- ընդգծել է նա:
Ապրիլի 11-ին Yonhap գործակալությունը, վկայակոչելով ԿՀ-ի եւ ԱՄՆ-ի հետախուզությունների տվյալները, հայտնել է, որ ԿԺԴՀ-ն ավարտել է 3 հազար տոննա ջրատարողությամբ սուզանավի կառուցումը:
Գործակալության տվյալներով՝ թե՛ Հարավային Կորեայի եւ թե՛ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները կարծում են, որ Հյուսիսային Կորեան հարմար ժամանակ է ընտրում, որպեսզի սուզնավը ներկայացնի առավելագույն ռազմավարական տպավորությամբ, այդ թվում ԱՄՆ-ի վրա ճնշումն ավելացնելու համար: Yonhap-ի տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ն նոր սուզանավի ցուցադրման ժամանակ կարող է կատարել բալիստիկ հրթիռի, ինչպիսին «Փուքիքսոն-3»-ն է («Բեւեռային աստղ – 3»), փորձարկումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: