Բաժիններ՝

ՇՀԿ-ն Ղրղզստանում անցկացված բարեփոխումը համարել է թափանցիկ և օրինական

Ղրղզստանում սահմանադրական բարեփոխումն անցկացվել է թափանցիկ եւ օրինական: Այդ մասին հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդական առաքելության ղեկավար, ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Չժան Հայչժոուն:

«Հանրաքվեն կայացել է բացահայտության եւ թափանցիկության մթնոլորտում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ… Օրինագծի հանրաքվեն անցկացվել է օրենսդրությանը եւ Ղրղզստանի Հանրապետության կողմից ընդունված միջազգային օրենսդրությանը համապատասխան»,-հայտարարել է Հայչժոուն:

Նա նշել է նաեւ, որ «առաքելության հասցեին բողոքներ եւ նկատողություններ չեն ստացվել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930