Կարմիր շուկայի շուրջ նոր պայմանավորվածություններ կլինե՞ն. տեղեկություններն իրարամերժ են
Համացանցում ու հասարակական տարբեր շրջանակներում տարբեր լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի շուրջ ինչ-ինչ հարցեր կան, և գուցե այն ևս շուտով դառնա ինչ-որ պայմանավորվածությունների մաս:
«Հարգելի՛ հայրենակիցներ, աչքներդ Արցախի Կարմիր Շուկա գյուղի վրա պահեք»,- այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել էր նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետը բացեց փակագծերը՝ մասնավորապես տեղեկացնելով, որ՝ «Ադրբեջանն ինչ-ինչ «զիջումների» դիմաց հայկական կողմից պահանջում է համատեղ օգտագործման ճանապարհ»:
Կարելի է ենթադրել, թե նման պայմանավորվածության դեպքում Ադրբեջանն ինչի փոխարեն այդ առաջարկը կանի հայկական կողմին:
168.am–ը թեմայի առնչությամբ հարցեր ուղղեց Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանին: Նրանից մասնավորապես հետաքրքրվեցինք՝ արդյոք ինչ-որ նոր պայմանավորվածություն, վիճելի հարցեր կա՞ն Կարմիր շուկայի հետ կապված, քանի որ անգամ համացանցում է թեման քննարկվում:
Ի պատասխան՝ նա նկատեց. «Ես սոցիալական ցանցերում գրածները չեմ ընթերցում ու չեմ էլ քննարկում: Նման խոսակցությունների ոչ մի բան չկա: Ոչ մի փոփոխություն չի եղել, չի էլ լինելու, չի էլ կարող լինել»: