Քաղաքացիները՝ ի նշան բողոքի, փակել էին Արշակունյաց պողոտան
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն այսօր կրկին անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանում: Այսօր նախատեսված էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը. հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Որպես ընթացող դատավարության ու բանակի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների դեմ բողոքի նշան՝ շարժման ներկայացուցիչները փակել էին Արշակունյանց պողոտան՝ հենց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրին կից հատվածում:
«Արժանապատիվ քաղաքացիները կանգնած են բանակի կողքին: Արժանապատիվ քաղաքացիները «ոչ» են ասում դասալիք, վախկոտ, տականք, դավաճան, թուրքի ոտերը լսպտած, վիժվածք Նիկոլին և իր սաղ թիմին:
Ես ուզում եմ նաև դատախազին մի բան ասեմ, Արթուր Դավթյանին: Էս տականքի ոտերը լպստելիս, Արթուր Դավթյան, հիշի, որ սրանք էլ լպստում են Ալիևի ու Էրդողանի ոտերը: Դուք բոլորդ մեկ մարդու պես լպստողներ եք, ուրիշ բան չկա: Դուք սաղդ դավաճաններ եք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Բողոքի ակցիայից հետո մեկնարկեց անհնազանդության երթ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում