
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 456-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3200 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մարտի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 818 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4018-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 738, փաստացի բուժվողներինը՝ 4700 (մեկ օրում ավելացել է 7-ով): Մեկ օրում արվել է 2951 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 736 590 թեստ: