ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի հետ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
«Բարսելոնա»-ՊՍԺ խաղով մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը։ Մեկնարկային մյուս խաղում կհանդիպեն «Լայցպիգն» ու «Լիվերպուլը»։
«Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու»:
«Ես պարտավոր էի գնալ և առաջին հերթին պաշտպանել Ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը, բա ո՞վ պետք է պաշտպաներ, ես գնացել եմ պաշտպանելու, ես գնացել եմ այդ հանձնաժողովի անդամներին ասելու, թե ինչ է ընդհանրապես պատերազմը, և մենք ինչպես ենք վարվել: Ես գնացել եմ այդ մարդկանց բացատրելու, փորձ եմ արել նրանց համոզելու, որ անիմաստ է, մի արեք այդ բանը, բա ի՞նչ անեի, խուսափեի՞, չէի կարող խուսափել: Նորից եմ ասում, դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր»:
Պատերազմի հետևանքով գերեվարված անձանց վերադարձի հարցը պետք է լուծվի՝ հավատարիմ մնալով միջազգային հումանիտար իրավունքին:
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի պատասխանել է «Արցախպրես» գործակալության հարցին։
Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև ընկած տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները:
Այսօր վերսկսում է Չեմպիոնների լիգան, և 16 լավագույն թիմերը կմրցեն բաղձալի գավաթի համար։ 168.am-ի անդրադարձում կարող եք ծանոթանալ 1/8 եզրափակչում հանդիպող զույգերին և դրանց ֆավորիտներին։
62 տարեկանում մահացել է Marriott International հյուրանոցների ցանցի նախագահ Առնե Սորենսոնը:
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դեռ հույս ունի համոզել «Բարսելոնայի» իր նախկին գործընկեր Լիոնել Մեսսիին միանալ փարիզյան ակումբին:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ադրբեջանը հայկական կողմի է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, անդրադառնալով Երրորդ նախագահի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին, նշեց, որ իր համոզմամբ՝ արված դիտարկումներն ու պարզաբանումները Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ խիստ նպաստավոր են, քար են ծակելու՝ համատարած հիասթափությամբ ապրող հասարակական որոշ շերտերի մոտ ձևավորելով հստակ դիրքորոշում։
Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որտեղ մի շարք կարևոր հարցերի հետ միասին՝ անդրադարձել է նաև 2018 թվականի իշխանափոխությանը։
Անցած տարի այս օրերին ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրել էր 168.am-ին։ Եվ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության համար համախմբման կոչ պիտի լինի կամ գերնպատակ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կառավարությունը հրաժարական կտան:
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմն առաջարկել է նոր ռազմավարական ճանապարհային քարտեզ՝ «Օլիմպիական օրակարգ -2020 + 5» անվանումով:
Րաֆֆի Շարթի պիեսի հիման վրա բեմադրված «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը պատմում է զույգի մասին, որի՝ ընտանեկան տարաձայնությունների հարթեցմանն ուղղված բոլոր փորձերը հանգեցնում են զվարճալի իրավիճակների: Վառ կերպարներ, անհավանական իրադարձություններ, որոնցում գրեթե ամեն օր հայտնվում եք կա՛մ դուք, կա՛մ ձեր հարևաններից որևէ մեկը. պարզապես այդ մասին բոլորը գերադասում են լռել:
Վրաստանում փետրվարի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 266 հազար 462-ի:
Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
«Ճաքերը շատանում են, երկրաշարժը, իհարկե, ազդել է: Վերանորոգել ենք ճաքերը, փակում ենք, որ ավազ չթափվի, բայց նորից ճաքում է: Մյուս պատերը՝ ոչինչ, բայց որ հիմնական պատերն են ճաքում….»,- ասաց շենքի բնակիչ մի կին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:
Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ լսե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ լսել է. «Ընդհանուր առմամբ միայն այն կասեմ, որ իր ամբողջ հարցազրույցում ինքը անում էր սկզբում՝ պնդում, հետո իր բերած փաստարկներով հակասում էր այդ նույն պնդմանը»: