Բաժիններ՝

ԱԴԾ-ն ձերբակալել է ծայրահեղականների, որոնք ահաբեկչություններ էին պլանավորել Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) 19 իսլամիստ ծայրահեղականների է ձերբակալել չորս տարածաշրջաններում, որոնք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին պլանավորել Հյուսիսային Կովկասում: Փետրվարի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):

ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալվածների բնակության եւ ընդհատակյա հավաքների վայրերում առգրավել են ավելի քան 40 օրինակ ծայրահեղական նյութեր, իսկ Կարաչայ Չերքեզիայում հայտնաբերել են թաքստոց՝ ՌՊԿ գնդացիրով, ԱԿՄ ինքնաձիգով, փամփուշտներով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերով՝ տրոտիլային համարժեքով ավելի քան 3 կիլոգրամ ընդհանուր զանգվածով, այդ թվում այսպես կոչված մահապարտի գոտի՝ խոցող տարրերով:

«Ձերբակալվածներին առաջադրվել են մեղադրանքներ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1, 1.1, 2 մասերով («Ծայրահեղական կազմակերպության կազմակերպում եւ մասնակցություն»): Ծայրահեղական կազմակերպության 10 կազմակերպիչների եւ ակտիվ մասնակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը»,- հայտնել են ԱԴԾ-ում:

ՀԿԿ-ում նշել են, որ խոցման միջոցների կատարված փորձաքննությունների արդյունքներով պլանավորվում է լրացուցիչ որակել արմատականների գործողությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728