Թալիբները հերքում են «Ալ Քաիդա»-ի հետ համագործակցությունը
«Թալիբան»-ը չի համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Շեր Մոհամադ Աբաս Ստանակզայը։
«Ըստ համաձայնագրի, որն ստորագրվել է մեր եւ ամերիկացիների կողմից, աֆղանական տարածքներում անընդունելի է ուրիշ պետությունների ու կազմակերպությունների գտնվելը: Մենք գործում ենք համաձայնագրին համապատասխան՝ թույլ չտալով ուրիշների: Մի շարք անձինք եւ լրատավական գործակալություններ հայտարարում են տարածաշրջանում տարբեր (ահաբեկչական) խմբավորումների ներկայության մասին, սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի նման բան տեղի ունենա՝ հակազդելով դրան»,-հայտարարել է շարժման ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, որը վերաբերում է երկրի տարածքում ահաբեկչական կազմակերպություններին «Թալիբան»-ի աջակցությանը:
Հերքելով «Թալիբան»-ի մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերվող աջակցությանը, Ստանակզայն ընդգծել է, որ շարժման հազարավոր մասնակիցներ ԻՊ-ի ուժերի կողմից սպանվել են Աֆղանստանի տարածքը պաշտպանելու ժամանակ: «Եվս մեկ հարց, որը Քաբուլի վարչակազմի կողմից տարբեր ժամանակներում եւ նրա տարբեր ներկայացուցչիների կողմից բարձրացվում է, որպեսզի մոլորության մեջ գցի աշխարհի ղեկավարներին ու համաշխարհային հասարակայնությանը եւ հիմնավորի երկրի տարածք ամերիկյան զորքերի մտցնելը եւ չդադարող պատերազմը… Երկրում չկա այն, որը կոչվում է «Ալ Քաիդա». ոչ նրա ներկայացուցիչներ, ոչ կենտրոններ»,-նշել է Ստանակզայը՝ հերքելով հիշատակված կազմակերպության հետ համագործակցությունը եւ նրա ներկայությունը Աֆղանստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: