Բաժիններ՝

Էլ Շարավին համաձայնեցրել է պայմանագիրը «Ռոմայի» հետ

Կիսապաշտպան Ստեֆան Էլ Շարավին, ով մեկ շաբաթ առաջ խզել է պայմանագիրը «Շանհայ Շենհուայի» հետ, մոտ է «Ռոմա» վերադառնալուն, որի կազմում նա խաղում էր 2016-2019 թվականներին:

28-ամյա իտալացին բուժզննում կանցնի հռոմեական ակումբում, որից հետո պայմանագիր կկնքի «գայլերի» հետ մինչև 2023 թվականի ամառը՝ մեկ մրցաշրջան երկարաձգելու տարբերակով:

Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, Էլ-Շարավիի աշխատավարձը «Ռոմայում» կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս