Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
«Բոլոր պայմանավորվածություններն իրականացվում են արդյունավետ»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ լրագրողի դիտարկմանը, թե իրականում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարություններից հետո դուրս են գալիս դրանց շրջանակից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում պատմել է 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունման մանրամասները:
«Առաջ ենք մղում գերիների փոխանակման բոլորը՝ բոլորի դիմաց սկզբունքը»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն հայ գերիների, անհետ կորածների վերադարձի հարցի ուղղությամբ
«Շատ կարևոր է, որպեսզի ոչ մի պարագայում թույլ չտանք, որ որևէ մի քաղաքական ուժ կամ քաղաքական խմբակ կարողանա գողանալ ժողովրդի իշխանությունը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների քննադատություններին:
Արագած Ախոյանը՝ Միքայել Մինասյանի բացահայտումների և գերիների հարցի մասին. ՈւՂԻՂ
Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունը նախազգուշացրել է ահաբեկչական գործողությունների թվի աճի հավանականության մասին եւ Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հորդորել է անհապաղ հեռանալ երկրից:
Քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմից լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էին, որ նախագահի աշխատակազմը ստացել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և իր երեխաների Ռուսաստան մեկնելու, այնտեղ տուն գնելու ու ապա նաև տեղափոխվելու մասին լուրերին, ասաց.
Այս մի փաստաթղթով Միքայել Մինասյանն ապացուցել է դավաճանության ու հայրենիքը հանձնելու կապը. Գառնիկ Իսագուլյան
Աթենքի և Համայն Հունաց Արքեպիսկոպոս Նորին Սրբություն Տ.Տ. Իերոնիմոս Արքեպիսկոպոսի իսլամի մասին խոսքերը վրդովմունք են առաջացրել Թուրքիայի քաղաքական և կրոնական շրջանակներում:
ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:
Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։
«Քանի որ իշխանությունը սպառնում է արտահերթ ընտրություններով, մենք պատրաստ ենք դրան, սպասում ենք վարչապետի հրաժարականին». Մարուքյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին պաշտոնական նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրեր առաջ փաստաթուղթ հրապարակեց, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է եղել, բացահայտվելուց հետո սկսել է ծառայել նաև ՀՀ ԱԱԾ-ին՝ դառնալով երկակի գործակալ: Հրապարակումը հերքեցին և՛ ԱԱԾ-ն, և՛ անձամբ Արարատ Միրզոյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պնդեց, որ ԱԱԾ-ն բոլորովին էլ չի հերքել Մինասյանի պնդումը:
«Գորիս-Կապան ճանապարհին ամեն վայրկյան կարող ես գերի ընկնել, Որոտանի ՀԷԿ-ը ուղիղ նշանառության տակ է». Միքայել Մելքումյան
Չկա մեխանիզմ, որ մարդու ձեռագիրը կեղծեն, ու համակարգիչը չկարողանա դա բացահայտել. Գառնիկ Իսագուլյան
Գևորգ Պետրոսյանն ու Սոնա Աղեկյանը՝ Միքայել Մինասյանի բացահայտումների և Փաշինյան ընտանիքի վոյաժների մասին. ՈւՂԻՂ
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով սեփական դիմումի համաձայն՝ դուրս էր եկել «Իմ քայլը» խմբակցությունից, կողմ է իշխանության հեռանալուն, սակայն չի սատարում ընդդիմությանը: Նրա պատկերացմամբ՝ այս պահին Հայաստանում պետք է գործի միջանկյալ կառավարություն՝ «տեխնոկրատների կառավարություն»: «Ես կոնկրետ մարդկանց անուններ չեմ նշի, բայց վստահ եմ, որ նրանք ի հայտ կգան, անհատների անուններ չեմ տալիս, որովհետև այս պահին […]
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում մամուլի և խոսքի ազատության դեմ ճնշումներն աննախադեպ էին և կրում էին մասշտաբային բնույթ: Իրավաբանն անդրադառնալով նախորդ տարվա իրողություններին՝ նշեց, թե 2020 թվականը մեծամասամբ առանձնանում է՝ հատուկ ռեժիմների մեջ գտնվելով: Նախ՝ արտակարգ դրության, հետո արդեն՝ ռազմական դրության իրավական ռեժիմները, որոնց դեպքում, ըստ իրավաբանի, կառավարության որոշումների ուղղակի և անմիջական շեշտադրումներն ուղղված են եղել ԶԼՄ-ների ազատության և խոսքի ազատության սահմանափակմանը:
Երկրորդ խայտառակ փաստաթուղթը, որը դարձյալ առանց մեր կամքի ստորագրվեց արդեն կյանքի հետ անհամատեղելի է։ Այդ թուղթը հավասարազոր է էֆթանազիայի թույլտվության, մեկ բացառությամբ։ Մենք դատարկ ենք թողել էֆթանազիայի կատարման ամսաթիվը։
Սեւ ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել է:
«Ինչ լավ է՝ սկսեցիք խոսել, ձեններդ արդեն դուրս է գալիս, արդեն հելել եք, բաներ եք խոսում՝ ընդդիմությունը խնդիր է»,- ԱԺ ամբիոնից՝ դիմելով «Իմ քայլ»-ի պատգամավորներին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա հավելեց, որ ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու այսօրվա իշխանությունների համար:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր մամուլի ասուլիսում պնդեց, որ պետք չէ բացասական վերաբերմունք ունենալ գործակալների նկատմամբ, որովհետև որոշ գործակալների աշխատանքի վրա հիմնվում են պետությունները, սակայն գործակալները տարբեր են լինում: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը անցած շաբաթ փաստաթուղթ էր հրապարակել, որի համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է, սկզբում՝ Թուրքիայի, ապա՝ նաև Հայաստանի: Իսագուլյանի խոսքով՝ ստորագրությամբ երկու տեսակի գործակալներ կան: Ծանոթ լինելով ԱԱԾ աշխատանքին և վերլուծելով Արարատ Միրզոյանի ստորագրած թուղթը՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը պատմեց, թե ինչպես դա կարող է տեղի ունեցած լինել:
Գառնիկ Իսագուլյանը՝ գործակալների տեսակների մասին
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունից իր դուրս գալը շատ շահարկվեց: Իր քայլը կատարելուց առաջ նա քննարկում է ունեցել քաղաքական թիմի և «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ:
Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։
«Օրակարգում շուրջ 5 տասնյակ հարցեր են ընդգրկված, սակայն հետպատերազմյան հայաստանյան խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում, թե այս գերհագեցած օրակարգի հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր հասարակության և մեր պետության առջև»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: