Արցախում բնակիչներին տրվող աջակցությունը հասցեական և առարկայական դարձնելու, ինչպես նաև ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու նրա կարիքները ճանաչելու նպատակով մեկնարկում է լայնածավալ ծրագիր:
Քուվեյթի Էմիր Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունվարի 18-ին ընդունել է երկրի կառավարության հրաժարականը՝ շեյխ Սաբահ Հալիդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ:
«Ադրբեջանի նախագահի ցինիկ, արհամարհական, գերհաղթողի դիրքերից որակումներն ու մեկնաբանությունները՝ ուղղված հակառակորդին, ոչ թե նպատակ է հետապնդել ընդհանրապես խախտել կոմունիկացիաները, խափանել բոլոր տեսակի հնարավոր շփումները, ճիշտ հակառակը՝ շատ կոնկրետ մի նպատակ է հետապնդում՝ բոլոր շփումների ժամանակ բանակցային սեղանի շուրջ ինքը հանդես գա հաղթողի, թելադրողի դիրքերից: Եվ հաշվի առնելով այն արդյունքները, ինչ մենք արձանագրեցինք մոսկովյան վերջին եռակողմ հանդիպումից՝ կարող ենք ասել, որ Ալիևի մոտ ոնց որ թե ստացվում է»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
«Շիրակ Թորոսյան և մյուսներ, տղերք, էս ի՞նչ եք անում, ե՞րբ պետք է կանգնեք-ասեք՝ ջհանդամ էդ պատգամավորի աշխատավարձը, որ ստանում ենք, մեկ ա, հես ա ընտրություններ են լինելու: Սենց չի լինում»,- ասաց Ախոյանը:
Իրար հետ կապ չունեցող մի քանի իրադարձություններ պարզորոշ ցույց են տալիս, այն անառողջ բարքերը, որոնք կան մեր երկրում։ Դրանք հայկական ստանդարտներն են, երբ մարդիկ տեսակետներն ու սկզբունքները փոխում են ոտքի վրա։ Վերջին օրերի զավեշտները են. ԱԺ-ում հանդարտ է՝ ընդդիմության անհասկանալի լռությունը Շաբաթ երեկոյից բոլորի խոսակցության թեման Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու թեման էր։ Առանց չափազանցության՝ […]
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ուշագրավ հայտարարությանը, ըստ որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2007 թվականից աշխատել է՝ որպես Թուրքիայի գործակալ:
Ռուբեն Մելիքյանը՝ գերիների, մարդու իրավունքների խախտումների մասին. ՈւՂԻՂ
Սոմալիից ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը լիովին ավարտված է Միացյալ Նահանգերի նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությանը համապատասխան:
Հակակոռուպցիոն դատարաններով կծաղկի կոռուպցիան դատարաններում. Անի Սամսոնյան
«Մենք պատրաստ կլինենք աջակցել որոշման փնտրտուքին, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն և, ամենակարևորը, անվտանգություն այն մարդկանց համար, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են ապագայում»,- այս մասին այսօր 2020 թվականի ՌԴ դիվանագիտական տարվա առցանց ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին:
Հովիկ Աղազարյանի համոզմամբ՝ հակակոռուպցիոն դատարաններն իրենց նպատակին չեն հասնելու
«6 միլիարդ դրամ՝ հակակոռուպցիոն դատարանների համար. իսկ ի՞նչ է հանրությունը սրա դիմաց ստանալու». Արտակ Մանուկյանը՝ Ռուստամ Բադասյանին
Եթե առաջին ատյանի դատարանի որոշման հետ համաձայն չեն, կարո՞ղ են դիմել Վերաքննիչ ու Վճռաբեկ. Հովիկ Աղազարյանի հարցը՝ Բադասյանին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, լրագրողի հարցին ի պատասխան անդրադառնալով պատերազմից հետո Արցախի նախկին նախագահների լռությանը, ասաց, որ իր համար դա անհասկանալի է:
Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ պարզելու արտահոսքի աղբյուրը։
Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին դատախազությունը կմասնակցի որպես շահագրգիռ կողմ
Ներդրվում է ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, հետևաբար հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները: Այս մասին ծանուցում է տարածել Հայկական երկրորդ հեռուստաալիքը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է որոշումը համաձայն որի «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ։
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր խորհրդարանում փակ հանդիպման էր «Իմ քայլը» խմբակցության պատգանավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանդիպումն ընթանում էր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում:
«Երկար տասնամյակների բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել հարց, որպեսզի կտրվի Հայաստանը ԼՂ-ից, հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը՝ որպես կոնցեպտ, ոչ մեկի կողմից չի մերժվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու հաշվի չի առնվում Ադրբեջանի դժգոհությունը ՀՀ պաշտոնյաների Ղարաբաղ այցերի վերաբերյալ:
Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։ Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։ Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 18-ին ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։
Սիրիայի Հասեքե նահանգ է ուղարկվել ռուսաստանյան ռազմական ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ՝ կառավարական զորքերի հետ համատեղ հսկողության դիրքերն ուժեղացնելու համար:
«Ես շատ մեծ հարգանք ունեմ մեր ԱԱԾ-ի նկատմամբ, բայց պետք է քննադատեմ: Պետք է գնալ այս հայտարարությունների հետքերով: Սա ի՞նչ է նշանակում, այսինքն, եթե Հայաստանում չեք ուզում ընտանիք կազմել, երեխա ունենալ, ուրիշները կանե՞ն: Բա մեր ԱԱԾ-ն ի՞նչ է մտածում սրա մասին,- խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ֆեյսբուքյան գրառման մասին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով,- Ընդհանրապես Սինանյանը ճիշտ կանի՝ եթեր դուրս չգա: Ամեն անգամ մի խայտառակ բան հեղինակում է, հետո յուրայիններն ընկնում են հերքելու հետևից»:
Խոսրով Հարությունյանը՝ սկանդալային վերջին բացահայտումների հետքերով. Ուղիղ
Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով: