Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը

Քիչ առաջ ՀՀ նախագահի աշխատակազմից լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էին, որ նախագահի աշխատակազմը ստացել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:

Վերջինս, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, կզբաղեցնի Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ ներկայումս այդ պաշտոնում պաշտոնավարող Էդուարդ Աղաջանյանի փոխարեն:

168.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նոր նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը, ով մինչ այդ կազատվի առողջապահության փոխնախարարի պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031