Ես չեմ ուզում հիմա ոչինչ ոչ բացառել, ոչ հաստատել. Լևոն Քոչարյանը՝ հոր՝ ընդդիմությանը միանալու մասին
Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Մաաթ» հիմնադրամի ղեկավար Այման Աքիլը կոչ է անում Ադրբեջանի կառավառությունը հանձնել հայ ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը եւ ապագա փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 19-ին կմասնակցեն կորոնավիրուսի պատճառով մահացած ամերիկացիների հիշատակի արարողությանը:
«Հիշում եք, որ դատական նիստերից մեկի ժամանակ դատախազները հորս ասացին՝ Ձեզ Շուշին ազատագրելու համար չենք դատում: Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչի մասին մենք և ուրիշները 2.5 տարի զգուշացնում էինք: Սա շատ մեծ խայտառակություն է, ու հիմա էլ ավելի վառ դարձավ այդ ամենը, ցավոք»,- Մարտի 1-ի գործով այսօր վերսկսվող դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Զինծառայողները, ՊԲ-ի կողմից նշանակված տեղի հրամանատարները՝ Շուշիի, մինչև վերջ մարտնչել են: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
Կոտրվել է վստահությունը պետության տված ինֆորմացիայի վերաբերյալ. սա ապաշնորհ կառավարման արդյունք է
Վարդան Ոսկանյանը՝ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին. ՈւՂԻՂ
Երևանցիները մերժեցին Հայկ Մարությանին. այս հարցման արդյունքները դա են ցույց տալիս. Դավիթ Խաժակյան
Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության մեջ, ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, անդրադարձ է կատարվել նաև Մոսկվայում հունվարի 11-ին կայացած հայտնի եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթին:
«Փնտրվում է» քաղաքապետ՝ սա նոր ֆիլմի անուն չէ. «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից իրականացված հետազոտության անվանումն է: Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ներկայացնելով Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության արդյունքները, անդրադարձավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը:
«Վերջին երկու ամսվա ընթացքում ընդդիմադիր գործիչներն իրականացնում են բողոքի ակցիաներ, ցույցեր, գնահատեք ՀՀ Ոստիկանության աշխատանքն այդ ակցիաների, ցույցերի ընթացքում»,- սա Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության հարցումներից մեկն էր:
Գործող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 18-ին ստորագրել է կատարողական հրամանագիր, որով հունվարի 26-ից վերանում են կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումները Շենգենյան գոտու երկրներց, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից եւ Բրազիլիայից: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթում:
Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2020թ․ դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենի անցումային շտաբը ՌԴ-ում երկրի դեսպան Ջոն Սալիվանին խնդրել է որոշ ժամանակ շարունակել աշխատանքն այդ պաշտոնում:
Մեկնարկում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. աջակիցները դատարանի բակում են. ՈՒՂԻՂ
Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:
Այնուամենայնիվ, երկրում իրավիճակի վատթարացման պատճառով ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հունվարի 19-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության հարցերով նախարարի տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերին: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել ենթակառուցվածքային ծրագրերին, առևտրին և ներդրումների ոլորտին առնչվող խնդիրներին:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Gallup International Association-ի՝ «Երևանցիները Երևանի մասին» հարցման արդյունքները. ՈՒՂԻՂ
Հանքերի՝ շահութահարկով չաշխատելու վերաբերյալ դատախազության ասածը տեղին չէ. Գուրգեն Բաղդասարյան
Արցախում հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:
Lրագրողներն ավելի շատ բացահայտում կանեին, քան արել է այս քննիչ հանձնաժողովը. Թունյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: