Ինչո՞ւ է լռում Քաղավիացիան, կամ ոլորտի համար մեկ խնդիրը խնդիր չէ՞

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, օգտվելով երկրում ստեղծված խառը ժամանակներից, փորձում է անուշադրության մատնել ոլորտում ստեղծված վիճակը, մասնավորապես, հայկական ավիաընկերությունների՝ եվրոպական երկրների սև ցուցակում հայտնվելուց հետո վերջինիս շուրջ կատարվող զարգացումները:

Օրինակ, Երևանում բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի 13-ին տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Անվտանգության կառավարման ձեռնարկի մշակմանն աջակցելու ծրագիրը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, Միացյալ Թագավորության Քաղաքացիական ավիացիայի վարչության միջազգային գործողությունների ղեկավար Ռոբ Էրսկին, Բրիտանիայի Քաղաքացիական ավիացիայի վարչության միջազգային զարգացման ավագ մենեջեր Լիամ Բիրնը և այլք:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որը պետական հաստատություն է և որն առաջինը պետք է տեղեկացներ ոլորտի կարևորագույն խնդրի շուրջ իրականացող ցանկացած զարգացման մասին, չգիտես թե ինչու՝ լռում է և որևէ կերպ՝ ո՛չ կոմիտեի պաշտոնական կայքով, ո՛չ ֆեյսբուքյան էջով, չի տեղեկացնում վերոնշյալ հանդիպման մասին:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լռում է. լռեց նաև, երբ հայկական շուկա մուտք գործող «Fly Armenia Airways»-ը Հայաստան բերեց եռագույնը կրող իր առաջին օդանավը:

Լռության պատճառը, թերևս, այն է, որ ՔԱԿ-ը վախենում է խոսել որոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ հաշվի առնելով դրանց հետևանքները: Եվ սա, թերևս, հերթական ապացույցն է, որ պետական համակարգում տիրում է, այսպես ասած, «բարդակ» վիճակ:

Տեսանյութեր

Լրահոս