Ինձ համար ծիծաղելի է չկայացած բրոկեր Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ հարցերին պատասխանել. Ռուզաննա Խաչատրյան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված թանկացումների վերաբերյալ հրապարակում են արել նոյեմբերին: Այս պահին կրկին ուսումնասիրում են շուկան, և հաջորդ հրապարակումը կլինի առաջիկայում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հեռացել է ակումբից:
«Գիտե՞ք՝ արդեն 1.5 տարի է, ես գալիս եմ այստեղ և չեմ հասկանում՝ ինչո՞ւմ եմ ես մեղավոր»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստի ժամանակ ասաց ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ դատարանին ներկայացնելով դատախազ Գևորգ Բաղդասարյանին Շուշին հանձնողներից մեկն անվանելու պատճառը:
«Իշխանությունը շատ կեղտոտ գործիքակազմ է որդեգրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ընդդիմության դեմ կազմակերպած մի քանի տասնյակ քաղաքացիների ակցիային՝ նշելով, որ ըստ երևույթին պատճառը նախօրեին խորհրդարանում ԲՀԿ-ի հնչեցրած գնահատականներն են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի հետևանքով Սյունիքի մարզի բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ, և, որ այդ համայնքների անվտանգությունը կասկածի տակ է հայտնվել:
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, ով այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում:
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստի ընթացքում Շուշիի հանձնման վերաբերյալ թեժ վիճաբանությունից հետո իր ելույթում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Շուշիի հանձնելու պատճառներից է Շուշին ու Քարվաճառը ազատագրողներին դատելը, ապա անդրադարձավ երկրում մոտ մեկ տարի պահպանվող արտակարգ ու ռազմական դրություններին:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել պոլսահայ լրագրող, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ, երբ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, թե ինքը Շուշին հանձնողներին չի պաշտպանում, ասաց, թե դատախազ Գևորգ Բաղդասարյանը Շուշին հանձնողներից մեկն է: Նիստի ընմիջումից հետո դատարանին պարզաբանելով հնչեցրածը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և […]
«Օրինակ, ընդդիմությունն ի՞նչ պետք է աներ, որ չի արել, պատերազմի ժամանակ համախմբված չի՞ եղել՝ համախմբված է եղել, առաջարկներով հանդես չի՞ եկել՝ հանդես է եկել, ընդդիմությանը լսե՞լ են՝ ոչ: Եղած խնդիրները բավարար բարձրացրել է, կարծում եմ՝ բավարարից էլ ավելին է բարձրացրել: Խորհրդարանական կառավարման երկրում մենք ունենք իրավիճակ, երբ իշխանությունն ունի սահմանադրական մեծամասնությունից անդին մեծամասնություն, ամեն ինչ եղել է և կա իշխանության ձեռքում: Ընդդիմության ցանկացած նախաձեռնություն տապալել են, տեսեք, երեկ ռազմագերիների վերաբերյալ նախագիծ էինք բերել խորհրդարան, որը ապաքաղաքակն բան էր, բայց այն տապալել են»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Հերիքնազ Տիգրանյանը տեղեկատվական աղբը փաստից տարբերելու և միայն պաշտոնական տեղեկությանը հետևելու կոչ է անում
Վիտալի Մանգասարյանի խոսքով, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ թուրք-ադրբեջանական զորքերի ցանկացած կուտակում ինքնին վտանգավոր է, և քայլեր իրականացնի դրանից բխող տրամաբանության մեջ, ոչ թե ի սկզբանե հայտարարի, թե վտանգ չի ներկայացնում, և կարևոր գործերը թողած՝ «թիթեռ նկարի»:
Ի՞նչ նմուշներ են կորել Ցեղասպանության թանգարանից. Աննա Կոստանյանը դիմում է Արարատ Միրզոյանին
«Կեղծ օրակարգ ձևավորելով ոչ մի դրական փոփոխություն չեք կարողանալու իրագործել». Վահե Էնֆիաջյան
Գերիների հարցը շուտափույթ լուծում չունի, իսկ այդ պարտության պատճառը եղել է անտարբերությունը. Անդրանիկ Քոչարյան
Մենք պատմության մեջ մնալու ենք որպես Ազգային ժողովը, որը հանձնել է Արցախի 70 տոկոսը. Կարեն Սիմոնյան
«Առանց հայ անհատի ձևավորման ձախողելու ենք, ուրեմն կա՛մ անում ենք դա, կա՛մ չենք խանգարում անողներին». Տարոն Սիմոնյան
Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը մտադիր է հաջորդ շաբաթ հավանություն տալ Boeing 737 MAX-ի թռիչքների թույլտվությանը, որոնք շուրջ մեկուկես տարի առաջ դադարեցվել էին այդ ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո:
«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովում այսօր հրապարակված Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի և դրա շուրջ շահարկումների վերաբերյալ:
2020 թվականի հունվարի 31-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է՝ որպես կրկես՝ ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված էին գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը 2500-20 000 դրամ էր:
«Որդուդ տուր, հողդ մի՛ տուր». Սրբուհի Գրիգորյանն իշխանությանը կոչ է անում գոնե Ղուրան կարդալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։
Պետք չէ հանրության մեջ ներդնել պարտվողի հոգեբանություն. «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
Հունվարի 18-ին և 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել:
Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում մասնակիցների և արդյունքների տեսանկյունից անակնկալներ չեն գրանցվել:
Թեժ վիճաբանությամբ այսօր ընդմիջվեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պաշտպանական կողմի՝ դատախազներին, այդ թվում՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացված բացարկի միջնորդություններից հետո մեղադրող Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ պաշտպան Արամ Վարդևանյանի ելույթին, որով վերջինս զարմանք էր հայտնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն գործերում, որոնցում ներգրավված են հայրենիք ազատագրողները, Գևորգ Բաղդասարյանը դատարանում է ու պաշտպանում է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:
«Այս պահին կարող են ցրել խորհրդարանը, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ խնդիր կա, եթե քաղաքական ճգնաժամի լուծումն ընտրությունների մեջ է, ապա գնանք այդ ընտրություններին: Ես վստահ եմ, որ այդ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է, քանի որ ճգնաժամը քաղաքական ուժի մեջ է, նրա արարքների ու գործողությունների մեջ է, խոսքն իշխող քաղաքական ուժի մասին է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Տղաներ և աղջիկներ, նման հարցերը քննարկվում են խիստ գաղտնի պայմաններում: Հասկացանք՝ ռեպուտացիոն փակուղու մեջ եք, բայց գոնե գիտակցեք, որ միջուկային ռումբի ստեղծման հեռանկարի մասին խոսելով, թեկուզ դրա տեսական խնդիրները հրապարակավ քննարկելով՝ դուք պարզապես ընգծում եք ձեր անսահման տգիտությունն ու ևս մեկ անգամ ապացուցում, որ պատկերացում չունեք ՛՛պետություն՛՛, ՛՛անվտանգություն՛՛, ՛՛միջազգային հարաբերություններ՛՛ կատեգորիաների մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քաղաքակրթությունների դաշինքի գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ քննարկել է Պետությունների ղեկավարների համաշխարհային խորհրդաժողովի անցկացումը, որը պլանավորված է 2022 թվականի մայիսին: