Հասկանո՞ւմ եք, կատարվել է սարսափելին, ու դրա մեղավորները մեզ ուզում են բանտ նստեցնել. Յուրի Խաչատուրով

«Գիտե՞ք՝ արդեն 1.5 տարի է, ես գալիս եմ այստեղ և չեմ հասկանում՝ ինչո՞ւմ եմ ես մեղավոր»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստի ժամանակ ասաց ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ դատարանին ներկայացնելով դատախազ Գևորգ Բաղդասարյանին Շուշին հանձնողներից մեկն անվանելու պատճառը:

«Ինձ այդպիսի հոդված են գրել 10-15 տարի անց: Ես մարտ ամսին ոչ մի հանցավոր հրաման չեմ տվել: Միակ բանը, որ ես կարող էի անել՝ բանակն այդ պահին այդ ամենից հեռու պահելն էր, որ բանակը միանար ցուցարարներին, որոնք կային այդտեղ՝ բողոքող, կիսախմած:

Եվ հիմա դեռ շարունակվում է այս դատը, և ամենահետաքրքիրն այն է, որ մեզ դատում են այդ հոդվածով, Աստված իրենց հետ:

Այն, ինչ կատարվեց սեպտեմբերին, հոկտեմբերին ու մինչև նոյեմբերի 10-ը, հասկանո՞ւմ եք, կատարվել է սարսափելին: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ով մեղավոր է դրանում՝ նա և նրանք, ասել են մեր դիմաց նստածներին, որ նրանք մեզ նստեցնեն բանտ: Եվ ինչպե՞ս կարող է դա չվրդովվեցնել: Հարգելի կամ ոչ հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք»,- ելույթում ասաց Յուրի Խաչատուրովը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս