Բաժիններ՝

Եվրոպայում պլանավորում են Boeing 737 MAX-ի թռիչքները թույլ տալ հաջորդ շաբաթ

Եվրոպայի Ավիացիոն անվտանգության գործակալությունը մտադիր է հաջորդ շաբաթ հավանություն տալ Boeing 737 MAX-ի թռիչքների թույլտվությանը, որոնք շուրջ մեկուկես տարի առաջ դադարեցվել էին այդ ինքնաթիռների երկու ավիավթարներից հետո: Հունվարի 19-ին այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության գործադիր տնօրեն Պատրիկ Կային:

«Մեք պլանավոում ենք (թռիչքային պիտանության դիրեկտիվը) հրապարակել հաջորդ շաբաթ: Մեր տեսակետով՝ Boeing 737 MAX-ը կրկին կարող է (Եվրոպայում) թռչել հաջորդ շաբաթվանից»,- մեջբերում է անում նրա խոսքից գործակալությունը: Մեկ օր առաջ Կանադայի տրանսպորտի նախարարությունը հունվարի 20-ից իր երկրի օդային տարածությունում Boeing 737 MAX-ի առեւտրային թռիչքների վերսկսման թույլտվություն է տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս