Պետրոս Ավետիսյանը հեռացել է «Տոբոլ»-ից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հեռացել է ակումբից: Այս մասին գրում է թիմի մամուլի ծառայությունը:
Ավետիսյանը հեռացել է ղազախական «Տոբոլ»-ից, քանի որ վերջացել է պայմանագրի ժամկետը: Հայ կիսապաշտպանը ղազախական ակումբին միացել էր նախորդ մրցաշրջանում և թիմի կազմում անցկացրած 12 խաղում խփել է1 գնդակ և կատարել է մեկ արդյունավետ փոխանցում:
Ավետիսյանի նախորդ ակումբը Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն էր, որի կազմում նա մասնակցել էր 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: