«Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ, երբ դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, թե ինքը Շուշին հանձնողներին չի պաշտպանում, ասաց, թե դատախազ Գևորգ Բաղդասարյանը Շուշին հանձնողներից մեկն է:
Նիստի ընմիջումից հետո դատարանին պարզաբանելով հնչեցրածը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց.
«Երբ 2,5 տարի է՝ փորձում են դատել Շուշիի ազատագրողներին, Քելբաջարը ազատագրողներին, և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ: Ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարլաբեկելով 3 գեներալ-գնդապետ: Եվ ընդհանրապես մի ասացվածք կա՝ երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների:
Իմ ասածն ընդամենը սա է նշանակում: Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի համար, և՛ անհետ կորածների համար, կամա թե ակամա, մտածելով, չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին:
Սա իմ համոզմունքն է, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ՝ ներառյալ այս դատական նիստին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում