«Լավ էլ կարողանում է, բայց իր լսարանին էշի տեղ է դնում»․ Փաշինյանի լայվից երեք հետևություն՝ ըստ Բորիս Նավասարդյանի

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Փաշինյանը իրապե՞ս տարբերություն չի տեսնում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնալու դեպքում ադրբեջանական բնակչության վերադառնալու իրավունք տալու և քաղաքը Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու միջև:

Իր այսօրվա լայվից երեք հետևություններից մեկը հնարավոր է ընտրել միայն.

1. ՀՀ վարչապետը չի կարող համարժեքորեն գնահատել իրողությունները,

2. Լավ էլ կարողանում է, բայց իր լսարանին էշի տեղ է դնում,

3. Էշերը ոչ թե Փաշինյանի ասածները համոզիչ համարողներն են, այլ լսարանի այն մասը, որը երկու լուծումների միջև տեսնում է էական տարբերություն, այդ թվում` ես»։

Փաշինյանը իրապե՞ս տարբերություն չի տեսնում Շուշիի հայկական վերահսկողության տակ մնալու դեպքում ադրբեջանական բնակչության…

Posted by Boris Navasardian on Saturday, January 30, 2021

Տեսանյութեր

Լրահոս