Ամենակարևորն այն է, որ տղաները պայքարեցին մինչև վերջ. ֆուտզալի հավաքականի մարզիչ
Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հետխաղային բրիֆինգի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն և փոխանցում մարզիչի խոսքերը.
-Պարոն Նազարեթյան, պարտվեցիք խոշոր հաշվով, բայց թիմը պայքարեց, նույնիսկ պահեր ստեղծեց: Ո՞րն էթիմի շանսն այս ընտրական փուլում. թիմի երիտասարդ և մարզական առումով չար լինե՞լը:
– Մենք երիտասարդ թիմ ունենք և առաջին քայլերն ենք անում: Մենք դեռ կպայքարենք երկրորդ տեղի համար:
-Դուք խաղում էիք Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Այդպիսի խաղերից հետո մտորելու, վերլուծելու շա՞տ առիթ եք ունենում:
– Իհարկե, մենք խաղում էինք, ես կասեի, ոչ թե Եվրոպայի, այլ աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Բնականաբար, մենք կդիտենք, կփորձենք վերլուծել և հասկանալ՝ որոնք էին մեր թույլ կողմերն այս խաղում: Հիմա մենքպետք է պատրաստվենք հաջորդ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը:
-Այդուհանդերձ, բացի մարզական չարությունից, ի՞նչ դրական բաներ տեսաք Ձեր թիմի խաղում այսօր:
– Տղաները պայքարեցին մինչև վերջ, չհանձնվեցին: Դա ամենակարևորն է: Նշանակում է, որ մենք ոգու ուժ ունենք: Մյուսշրջափուլում դեռ կլսեք Հայաստանի հավաքականի մասին: Մենք արդեն բավականին ուժեղ թիմ ունենք: