Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 173, մահվան՝ 3 նոր դեպք
Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 173 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 901-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3071 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունվարի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 766 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3837-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 404 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157314, փաստացի բուժվողներինը՝ 5750 (մեկ օրում նվազել է 234-ով): Մեկ օրում արվել է 1767 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 646 563 թեստ: