Բաժիններ՝

Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի բացումը

Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, գրում է minval.az-ը։

Նշվում է, որ բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Նշվում է նաև, որ ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի պահպանումն իրականացնելու է ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։

Դիտորդական կենտրոնի թուրքական անձնակազմը ղեկավարում է գեներալ-մայոր Աբդուլա Գաթիրչին, ռուսական անձնակազմը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն:

Ըստ հաղորդման՝ տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածքներ և բնակության համար նախատեսված տարածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031