2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է աշխատանքային իրավունքներին առնչվող մեծաքանակ դիմումներ, որոնց ուսումնասիրությունը վկայում է ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին:
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երկու լրատվամիջոցի հարցերին: Առաջին հարցին, թե քաղաքական իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ վարչապետը համավարակի այս բարդ փուլն ու արտակարգ դրության ռեժիմն օգտագործում է քաղաքական հարցերի լուծման համար, ինչպիսիք են, օրինակ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդման իրականացումն ու ՍԴ ճգնաժամը խորհրդարանում լուծելու նախաձեռնության արագ իրականացումն այն պարագայում, երբ հավաքներն արգելված են, և մարդիկ չեն կարող փողոցում դժգոհություն արտահայտել, իսկ խորհրդարանական ըննդիմությունը քննարկում է հավաքների ազատության սահմանափակման հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
Պետաիրավական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված 2-րդ հարցը, ըստ նիստը նախագահողի, ՀՀ Սահմանադրության փոփոխություններն են, որոնք հեղինակել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Այս հարցով կրկին հիմնական զեկուցողը Վահագն Հովակիմյանն էր, հարակից զեկուցողը՝ Նազելի Բաղդասարյանը, կառավարության ներկայացուցիչն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էր:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Ավելին, չեզոքացնելով Արմեն Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների համապատասխանության համար ՍԴ դիմելու հնարավորությունը, նշված կարգավորմամբ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման միակ մենաշնորհը ստանում է խորհրդարանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելուց հետո Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել: Այս մասին 168.am-ին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը այս գործի մեջ չորրորդական է: Հիմնական գործը, այն, որ արդեն պատրաստ է մեղադրանքը, ինձ համար դա է կարևոր: Ես մտածում եմ՝ ինչո՞ւ մեկուկես տարի տևած գործը, արդեն մեղադրանքը պատրաստ, առաջին ատյանի դատարանը չի կարողանում սկսել պրոցեսը: Ես նաև ականատես եմ եղել, նաև հետապնդվող այն ժամանակ: Ես փորձում եմ օբյեկտիվ լինել ու չպատմել իմ ընտանիքի հանդեպ, նաև իմ անձնական ու բոլոր հետապնդումները: Ես ուզում եմ, որ գործը մտնի առաջին ատյանի դատարան, ու հասարակությունը այն, ինչ մենք տեսել ենք, իմանա»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Այսօր ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ԱԱԾ-ն նշել է նաև, որ սույն գործով ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը վստահեցնում է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կոմունիկացիան արդեն տեղի է ունենում մի քանի ամիս: Այդ ամենի հետևանքով էլ իշխող թիմը եկել է այն եզրակացության, որ այն նախաձեռնությունը, որը ներկայացրել են, առավել մոտ է այն տեսակետներին, որը խորհրդատվական ձևով ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ:
Հունիսի 20-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գիշերային վարժանքներ:
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով, հիշեցնենք, առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով՝ ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի մասնակցությամբ, այսօր քննարկվել է Արցախի «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում:
ՀՀ Վայոց ձորի մարզում հունիսի 22 ի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 17 դեպք: Փաստացի բուժում է ստանում 53 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 27 անձ, 26-ը՝ տնային բուժում են ստանում ԱԱՊ բժշկի կողմից):
Պաշտոնապես հաստատվել է Ղազախստանի Ակտաու քաղաքից դեպի Երևան «SCAT» ավիաընկերության DV 5054 չարտերային չվերթը:
«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ 168.am-ը զրուցել է այսօր Ազգային ժողովում քվեարկվող սահմանադրական փոփոխությունների հերթական աղմկահարույց նախագծի մասին:
2-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 22-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:
«Հայաստանի դեպքում այս ընթացքում կտրուկ փոխվեց ներքաղաքական իրավիճակը, զարգացումները շատ արագ են տեղի ունենում, իրավիճակն անկայուն է, և կարծում եմ՝ երկրից բացակայելն այս իրավիճակում նախընտրելի չէ իշխանության տեսանկյունից, հատկապես, երբ շքերթին մասնակցելու հարցում որևէ պարտադրանք չկար, քանի որ Ռուսաստանն ինքը շքերթը հետաձգել էր անորոշ ժամանակով և միայն իրավիճակի փոքր-ինչ կայունացման դեպքում որոշում կայացրեց անցկացնել։ Ինչպես ասացի, ՀՀ ղեկավարությունը տեսավ նաև, որ կան այնպիսիք, որոնք հրաժարվում են՝ հաշվի առնելով միայն կորոնավիրուսային իրավիճակը, իսկ Հայաստանի դեպքում կա երկու լուրջ պատճառ՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ու ներքաղաքական զարգացումները»։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների նոր կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հարգելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը, օնլայն հարթակում կցուցադրի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:
ՀՀ պարետի կողմից սահմանված՝ համաճարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հունիսի 22-ին մեկնարկել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։
Հունիսի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 073 հազարից:
Վերջին երկու տարվա ընթացքում հաճախ ենք հանդիպում տարբեր գործիչների «ռեբրենդինգի»․ երբեմնի մոլի պահպանողական ու ազգային արժեքների հետևորդ գործիչը շատ «կազմակերպված» դառնում է Նիկոլ Փաշինյանի «սրտի գործիչ»։ Նման իրադարձության ականատես եղանք Արցախի նորընտիր նախագահի կողմից։
2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձիք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել իրեն ՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ Վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
«Մեզ մոտ այդ հարցը չի քննարկվել, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պաշտոնապես մեզ չի դիմել: Երբ նման դիմում լինի, մենք էլ կքննարկենք ու կհասկանանք»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Գավառում ապրիլին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով:
Իրանում հունիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 573-ով՝ ընդհանուրը դառնալով 207 հազար 525:
«Ամուսինս 3 ամիս չի աշխատել, չենք կարողանում գոյատևել։ Ես էլ չեմ աշխատում։ Ապրում ենք Րաֆֆու 111 հասցեում գտնվող մեկ սենյականոց հանրակացարանում։ Սենյակը 18քմ է։ Հիմնականում հագուստի և սննդի կարիք ունենք։ Նպաստը ստանում, լույսի գումարը վճարում եմ, որ մութ տեղում չմնանք։ Երեխաներից ամենափոքրը՝ Էդմոնը, 4 տարեկան է, Մոնիկան՝ 6, Մանեն՝ 8, Ինգան՝ 10, Էրիկը՝ 12, Անահիտը՝ 14»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երեխաների մայրը՝ տիկին Քրիստինեն։