Քաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիները օգոստոսի 14-ից կվերադառնան իրենց հիմնական երթուղուն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:
Երևանի տրանսպորտային ամենաառանցքային հանգույցներից մեկում գտնվող Կիևյան կամուրջը հիմնանորոգման համար փակվել էր երկու ամիս առաջ, քաղաքապետարանի ժամանակացույցով այն պետք է բացվեր կես ամիս ավելի ուշ՝ օգոստոսի 29-ին:
Կամրջի փակ լինելն է՛լ ավելի էր ծանրաբեռնել մայրաքաղաքի երթևեկությունը։

